Բնակչության կենսամակարդակը բնութագրող ցուցանիշներից Ջինիի գործակիցը իրենից ներկայացնում է բնակչության սպառման, եկամուտների և դրանց բաշխվածության անհավասարության գնահատման ցուցանիշը: 2009թ. Ջինիի գործակիցն ըստ եկամուտների կազմել է 0.355 (2008թ. 0.339-ի դիմաց), իսկ ըստ սպառման` 0.257 (2008թ. 0.242 -ի դիմաց) (Աղյուսակ 5.12.): Այս մասին ասվում է Ազգային վիճակագրական ծառայության վերջին հրապարակման մեջ:
Դա վկայում է այն մասին, որ Հայաստանում բնակչության անհավասարությունն ավելի խորն է ըստ եկամուտների ցուցանիշի`սպառման ցուցանիշի համեմատ:










































