Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կանանց գրան պրի մրցաշարի երկրորդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց վրացուհի Մայա Չիբուրդանիձեին և այժմ Վրաստանի մեկ այլ ներկայացուցիչ Նանա Ձագնիձեի հետ վաստակած երկու միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հայաստանը ներկայացնող մեր մյուս գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը սպիտակ խաղաքարերով պարտություն կրեց Բուլղարիայի ներկայացուցիչ Անտոանետա Ստեֆանովայից, և իր ակտիվում ունի կես միավոր։
Երկրորդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Նանա Ձագնիձե – Բութայագ Մոնգունթուլ 1։0
Համպի Կոներու – Մարթա Ֆիերո Բակուերո 1։0
Յուհուա Քսյու – Մարի Սեբա 0։1
Չեն Զհու – Պիա Կրամլինգի ½: