«Մերսեդես»-ի ղեկավար Ռոս Բրաունը բարձր է գնահատել թիմի ավտոարշավորդ, աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի նվաճումները:
«Միխայելը բազմաթիվ ռեկորդներ է սահմանել, որոնց հավասարը դեռևս չկա: Նրա նվաճումները բացառիկ են և լեգենդար: Կարծում եմ`ավտոարշավորդն այդ ամենին հասել է իր աշխատասիրության և նվիրվածության շնորհիվ:
Միխայելին հաջողվում է հետաքրքրություն առաջացնել ամբողջ թիմում: Նա իմ սերնդի ամենակատարյալ ավտոարշավորդներից է, ով դեռևս շարունակում է զարմացնել: Շումախերի հետ աշխատելն անչափ հաճելի է»,- Բրաունի խոսքերը մեջբերում է GrandPrix-ը: