Այսօր ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանից փորձեցինք ճշտել, թե հավանականություն կա՞, որ առաջիկա ԱԺ ընտրություններին կոալիցիան մասնակցի միասնական ցուցակով, և թե այդ դեպքում ի՞նչ համամասնություն պետք է պահպանվի, ինչին ի պատասխան Արտակ Զաքարյանն ասաց.
«Դեռևս չի քննարկվել, բայց բոլոր տարբերակներն էլ հավանական են։ Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Բայց նման խնդիր կոալիցիան դեռևս չի քննարկում, և դրա մասին խոսել շատ վաղ է։ Հետևաբար անիմաստ է խոսել նաև համամասնության պահպանման հարցի մասին»։
Մեր այն հարցին, թե առաջիկայում այս հարցը քննարկման օրակարգ մտցնելու խնդիր կա՞ դրված, թե՞ ոչ` պատասխանեց. «Չեմ կարծում, որ առաջիկայում այդ հարցը կքննարկվի։ Սակայն ձեր ասած տարբերակը առաջիկայում հնարավոր տարբերակներից մեկն է»։