Հայ ազգային կոնգրեսում այսօր տեղի է ունեցել քաղխորհրդի նիստ: «Առաջին լրատվականի» տեղեկություններով, քննարկվել է ստեղծված քաղաքական իրավիճակը, ամփոփվել են փետրվարի 18-ին անցկացված հանրահավաքի արդյունքները, արձանագրվել է, որ դա բավականին լուրջ արձագանք է ունեցել, և հասարակության տրամադրություններում մի նոր մակարդակ է ձևավորվել:
Քաղխորհրդի նիստում քննարկվել են նաև մարտի 1-ին կայանալիք հանրահավաքի անցկացման մանրամասները, առաջարկներ են հնչել Հայ ազգային կոնգրեսի դիրքորոշումների, ռազմավարության, անելիքների և քայլերի վերաբերյալ: