Վրաստանի Ազգային բանկի տվյալներով` արտերկրում Վրաստանի քաղաքացիների կողմից պլաստիկ քարտերի օգտագործումն ակտիվացել է և անցած տարվա համեմատ աճել 20 տոկոսով:
Վիճակագրական տվյալներով` գործարքների ծավալը կազմել է 230 մլն լարի (1 դոլարը` 1,65 լարի), իսկ կրեդիտ քարտերի թիվը հասել է 4 միլիոնի, ինչը նախորդ տարվա համեմատ 600 հազարով ավելի է:
Կրեդիտ քարտերի պահանջարկի աճը հաստատում են նաև կոմերցիոն բանկերը:










































