Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Մշակույթը պետք է տնտեսական լինի, մշակույթը պետք է քաղաքականանա

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Լիբանանում բնակվող արվեստաբան, հրապարակախոս Մովսես Հերկելյանը:


– Պարոն Հերկելյան, որպես մշակույթին մոտ կանգնած մարդ` ուզում եմ զրուցենք մշակույթից. սփյուռքում, ինչպես նաև հայրենիքում, ըստ Ձեզ, մշակութաբանական ի՞նչ խնդիրներ կան:


– Նախ ասեմ, որ սկզբում գրականագիտություն եմ ուսումնասիրել, հետո արվեստաբանություն, մի կարճ ժամանակ զբաղվել եմ քաղաքականությամբ, բայց անմիջապես անցում եմ կատարել մշակույթին, փորձել իմ կյանքը իմաստավորել մշակույթով, որովհետև ես հավատում եմ, որ եթե մենք պետք է գոյատևենք (հատկապես սփյուռքի պարագայում), պետք է գոյատևենք մշակույթով: Մենք թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում չունենք քաղաքական, տնտեսական մեծ լծակներ: Հայաստանի դիրքը այնքան էլ նպաստավոր չէ, մեզ միակ պահողը մշակույթն է, միայն դրանով մենք կարող ենք միջազգային գծի վրա մրցունակ դառնալ, և դրա համար մեր քաղաքականությունը, մեր տնտեսությունը պետք է մշակութայնանան, և հակառակը` մշակույթը պետք է տնտեսական լինի, մշակույթը պետք է քաղաքականանա: Սրանով է, որ մենք` իբրև ազգ, կարող ենք ինչ-որ ուժ ձեռք բերել: Մշակույթը, տնտեսությունը պետք է մեզ պահպանեն, քաղաքականությունը, տնտեսությունը, տնտեսական շահերը մեզ միշտ բաժանել են, քաղաքական դիվանագիտական հաշիվները նույնպես մեզ միշտ բաժանել են, և միակը, որ մենք կարող ենք միանալ, մշակույթի շունչն է, մշակույթը մեզ կարող է միացնել: Երկրորդ պլանի վրա պետք է թողնել տնտեսական-քաղաքական հաշիվները և պետք է զարկ տալ մշակույթին:


– Տեսեք, գիտաժողովներ են կազմակերպվում, նաև փորձում են վեր հանել սփյուռքում մշակութային խնդիրները, բայց հարցերից որևէ մեկը լուծում չի ստանում, ինչո՞ւ:


– Ամբողջ հարցը նրանում է, որ մենք պետականորեն չունենք մշակութային քաղաքականություն: Սա նշանակում է, որ հատկապես Մշակույթի նախարարությունը պետք է ազգային մշակութային քաղաքականություն մշակի, որին պետք է մասնակցեն ամեն տեսակ մասնագետներ` մշակութաբաններ, ավեստագետներ, գրողներ, տնտեսագետներ, իրավաբաններ, գիտնականներ` ոչ միայն արևելքից, այլ ամբողջ աշխարհից: Բոլոր զարգացած երկրներն ունեն ազգային մշակութային քաղաքականություն, և ոչ միայն մշակված է, այլ այնտեղ նշված է, թե ինչպես պետք է գործարկվեն իրենց բնագավառները: Մենք գիտենք` ինչ պետք է անենք, բայց մենք չգիտենք, թե ինչպես պետք է այն իրագործենք: Մենք չենք քննարկում: Մի խոսքով, մենք պետք է մշակենք ազգային մշակութային քաղաքականություն, թե ինչպես պետք է ներկայանանք աշխարհին:


– Պարոն Հերկելյան, սակայն մեզանում մշակույթը որպես անտեսված ոլորտ` տալիս են կնոջը ղեկավարելու, այսինքն` երկրորդական օղակ են դիտարկում, իշխանությունները մշակույթի նկատմամբ չունեն վերաբերմունք: Առհասարակ` ի՞նչ ասել է ազգային մշակութային քաղաքականություն: Անպատեհ այնքան է շահագործվել «ազգային» անունը, որ արդեն այդ բառին մարդիկ վերապահումով են մոտենում:


– Նախ ասեմ, որ չէի ասի, թե մշակույթը Հայաստանում անտեսված է: Մշակույթը անտեսված չէ, պարզապես այն ճիշտ ձևով չի օգտագործվում. սա մեծ հարց է: Մշակույթի կենտրոնները, պատկերասրահը, կոնսերվատորիայի տնօրենը… տեսեք, բոլորը ստեղծագործող արվեստագետներ են, բայց չպետք է տնօրենը լինի ստեղծագործող արվեստագետ: Եթե մի գեղանկարիչ լինում է գեղարվեստի ինստիտուտի տնօրեն, այդ հիմնարկում ինքը դառնում է չափանիշ, արժեչափ, և նրա շուրջն է պտտվում արվեստը, ինչի պատճառով ազատորեն չի ստեղծագործում արվեստագետը, այլ անուղղակիորեն. նույնը երաժշտության պարագայում է: Դրա համար բոլոր արվեստի տնօրենները պետք է լինեն ոչ արվեստին համապատասխան մասնագետներ, արվեստաբաններ, որ կարողանան անաչառ լինեն և հեռու լինեն պետական բոլոր խավերի ազդեցություններից: Այս պարագայում մշակույթը ավելի շատ առիթ կունենա զարգանալու:


Իսկ ի՞նչ ասել է ազգային մշակութային քաղաքականություն. ունենք հոգևոր մշակույթ, որն ունի իր պատմությունը, 70 տարի հոգևոր մշակույթ չի ստեղծվել, իսկ այն, ինչ ստեղծվում է հիմա, չի գնահատվում, կոպիտ ասած` չի վաճառվում միջազգային մշակութային շուկայում, դրա համար պետք է մշակվի քաղաքականություն մասնագետների կողմից, որպեսզի մշակույթը քաղաքականանա, տնտեսականանա: Այս ամենի համար պետք է տարբեր մասնագետներ ծրագիրը մշակելու մեջ ներգրավվեն, որոշեն, թե ինչպես մենք պետք է մեր ազգային մշակույթը ներկայացնենք միջազգային ամենատարբեր բեմերի վրա: Խոսքը չի վերաբերում ներգաղութային կամ գաղութից գաղութ գնալուն, – ասենք` գնալ Լոս Անջելես և այնտեղ գաղութի համար ինչ-որ պարախումբ տանել և ներկայացում տալ, – խոսքս վերաբերում է միջազգային շուկային:


– Ի՞նչն է պատճառը, որ դա տեղի չի ունենում, չկա՞ն կոմպետենտ մարդիկ, թե՞ անտարբերությունն է պատճառը:


– Ասեմ, որ Հայաստանում դրա փորձառությունը չկա, մեծագույն հանցանքը սովետինն է, որովհետև մեր ղեկավարությունը բաղկացած է Սովետական Միության ժամանակ կրթություն ստացած մարդկանցից. նրանք չեն կարողանում հասկանալ այդ միջազգային քաղաքականությունը, չեն կարողանում հասկանալ, որովհետև դա չի եղել, սովետի կառավարությունը ինքն է որոշել իր չափանիշը` ինչպես անել, այդ բոլորը պետք է ծառայեին իրենց ներքին իշխանության ամապնդմանը և հզորացմանը, նպատակը դա էր: Ներկայիս իշխանությունները, որոնք այսօր իշխանության ղեկին են, սովետից ծնված անձնավորություններ են. ես անձամբ խոսել եմ (չեմ ուզում անուններ տալ), բայց նրանք ինձ չեն հասկանում: Իսկ մշակույթը իսկապես մեծ նշանակություն ունի, երբ անցյալ դարի սկզբին Փարիզը հայտարարվեց աշխարհի մշակույթի կենտրոն, ամերիկացիները հասկացան, որ սա մեծ նշանակություն ունի նաև տնտեսական, քաղաքական առումով, անմիջապես ամեն ինչ արեցին Նյու Յորքը աշխարհի կենտրոն դարձնելու համար:


– Կարելի է ասել, որ մեզանում մեկ սերունդ պետք է անցնի, որ իսկապես թարմացում տեղի ունենա, որ մշակութային քաղաքականությունը ճիշտ վարվի:


– Այսօր համաշխարհայնացում է գնում ամբողջ աշխարհում, Եվրոպան, Ամերիկան անարգել ձևով մտնում են մեր երկիր, սա ավելի վտանգավոր երևույթ է: Այն ժամանակ մտավորականները հավաքվում էին իրար շուրջ և սովետի դեմ էին պայքարում, բայց պահում էին ազգային արժեքները: Աղետը սրա մեջ է, քանի որ մեր ազգային դիմագիծն է կորում:


– Պարոն Հերկելյան, մի քանի ամիս առաջ, երբ Հայաստանում էիք, օտարալեզու դպրոցների բացման մեջ նույնպես վտանգ էիք տեսնում: Հիմա նո՞ւյնն է Ձեր մոտեցումը:


– Իհարկե, այո: Սա մեզ համար ազգային աղետ է, որովհետև Լիբանանում մենք մեր մաշկի վրա զգացել ենք, թե դա ինչ ժխտական ազդեցություն է ունենում լեզվի դիմագծի խաթարման, մեր ազգային դիմագծի վրա, այսօր այստեղ խոսում են, նախադասության մեջ օգտագործում են ե՛ւ ֆրանսերեն, ե՛ւ անգլերեն, ե՛ւ արաբերեն բառեր, և սա շատ դրական է դիտվում, Աստված չանի, որ մեր երկիրը հասնի այս վիճակին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում