Բռնցքամարտի միջին քաշային կարգի աշխարհի չեմպիոն Ֆելիքս Շտուրմը խոսել է հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մասին, որը վերջերս հաղթելով Ռոբերտ Շտիգլիցին` նվաճեց WBO վարկածով չեմպիոնի կոչումը:
«Աբրահամը կրել է երեք կործանիչ պարտություն: Նրա փրոմոութերները գտան ամենահեշտ եղանակը՝ չեմպիոնական տիտղոսը վերադարձնելու: Նրանք լավ գիտեն, որ այլ վարկածով չեմպիոնական տիտղոսը նվաճելու փորձ Աբրահամը չի կարող կատարել:
Արթուրն ընտրեց ավելի ցածր կարգի բռնցքամարտիկի, քան Դիրելը, Ֆրոչն ու Ուորդը: Նրանց հետ մենամարտերում նա պարտություն կկրի: Նա ոչինչ չի կարող անել բարձրակարգ բռնցքամարտիկների հետ: Աբրահամը համաշխարհային կարգի բռնցքամարտիկ չէ»,- ասել է Շտուրմը: