Կապանի քաղաքապետի թեկնածու, ՀՅԴ անդամ Արթուր Աթայանն այսօր ինքնաբացարկի դիմում է ներկայացրել:
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր՝ ժամը 14:00-ին, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Արթուր Աթայանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր չորս թեկնածու, որոնցից երկուսն անկուսակցական էին և մինչ գրանցումը ինքնաբացարկ էին հայտնել:
Իշխանության թեկնածուն այս ընտրություններում ՀՀԿ-ական, Կապանի «Հայփոստ» ՓԲԸ մասնաճյուղի տնօրեն Աշոտ Հայրապետյանն է:
Շրջանառվող լուրերի համաձայն` Արթուր Աթայանն այս քայլին է դիմել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ճնշմամբ:








































