Եվրամիության պաշտոնական կայքում տեղակայվել է հայտարարություն, որում ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյը նշում է, որ, չնայած վերջին իրադարձությունները ստիպում են ուշադրությունը սևեռել հարավային ուղղությանը, սակայն Արևելյան գործընկերության մասին մոռանալ հնարավոր չէ:
«Ավելի ուշ, այս տարի մենք բարձր մակարդակի գագաթնաժողով կանցկացնենք մեր արևելյան գործընկերների հետ: Պետք է համոզված լինենք, որ 2 տարի առաջ Պրահայում սկսված գործընկերությունը նոր ազդակներ է ստանում: Գագաթնաժողովի ընթացքում հիմնական ուշադրությունը հրավիրվելու է ռազմավարական հարցերի` ժողովրդավարության, կառավարման, ինչպես նաև չկարգավորված հակամարտությունների վրա»,- ասվում է հաղորդագրությունում: