Tuesday, 16 04 2024
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ

Ո՞վ կգլխավորի միասնական ցուցակը

Ամենայն հավանականությամբ, կոալիցիոն կուսակցություններն առաջիկա ԱԺ ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով: Համենայնդեպս, դա են հուշում քաղաքական գործընթացները:

Բանն այն է, որ երբ կոալիցիոն կուսակցությունները ստորագրեցին հայտնի հայտարարությունը, ըստ որի՝ նախագահի առաջիկա ընտրություններում իրենք սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը, սկսեց ակտիվորեն քննարկվել նաև խորհրդարանի ընտրություններում միասնական ցուցակով գնալու հավանականությունը: Իսկ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, թեև հայտարարում են, որ ներկայումս այդ հարցը չեն քննարկում, բայցև՝ չեն բացառում միասնական ցուցակ կազմելու տարբերակը: Ավելին, դատելով ներկա իրողություններից` կարելի է ենթադրել, որ միասնական ցուցակով գնալու տարբերակը ոչ միայն չի բացառվում, այլև՝ ամենահավանականն է:

Կոալիցիան իր հայտարարության մեջ հստակ ամրագրել է, որ իրենք միասնական են և «նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին»: Գաղտնիք չէ, որ ընտրությունները ենթադրում են մրցակցություն քաղաքական ուժերի միջև, որի արդյունքում կուսակցությունները պետք է փորձեն առավելագույնս ձայներ տանել՝ ԱԺ-ում հնարավորինս շատ տեղ ունենալու համար:

Ու հիմա, եթե կոալիցիոն կուսակցություններն արդեն իսկ հայտարարում են, որ չեն պատրաստվում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելով, նշանակում է՝ նրանք ստիպված են լինելու միասին մասնակցել ընտրություններին: Այլապես, առանձին-առանձին մասնակցելու դեպքում կոալիցիոն կուսակցություններն, անկախ իրենց կամքից, ստիպված կլինեն միմյանց հաշվին ավելացնել ձայները: Ուզած թե չուզած, քանի որ պատգամավորական 131 տեղի առկայության դեպքում կուսակցություններից յուրաքանչյուրի ամեն մի մանդատը լինելու է մյուսների հաշվին:

Կոալիցիան ԱԺ ընտրություններին միասնական ցուցակով գնալու ևս մեկ պատճառ ունի. սա, թերևս, միակ տարբերակն է, որի դեպքում ՀՀԿ-ին կհաջողվի իր կողքին պահել ԲՀԿ-ին` թույլ չտալով նրան «թռնել»: Առավել ևս, որ Ռոբերտ Քոչարյանը հարմար առիթի դեպքում, այնուամենայնիվ, փորձելու է ԲՀԿ-ին կրկին բերել իր կողմը, փորձելու է պատժել ե՛ւ Ս.Սարգսյանին, ե՛ւ Գ.Ծառուկյանին:

Իսկ որպեսզի դա տեղի չունենա, ՀՀԿ-ին մնում է ԲՀԿ հետ միասնական ցուցակ կազմել: Ավելին, ԲՀԿ-ն և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանը գիտակցում են՝ երկարատև սեթևեթանքներից, 50+1-ի մասին բարձրաձայնելուց հետո, երբ, այնուամենայնիվ, խելոք-խելոք ստորագրում են կոալիցիոն հայտարարությունը, դա չի կարող բացասաբար չանդրադառնալ իրենց վարկանիշի վրա:

Այլևս հասարակության մեջ այն գիտակցումն է, որ ԲՀԿ-ն ծնկեց Ս.Սարգսյանի առաջ՝ ՕԵԿ-ի նման դառնալով ՀՀԿ կցորդը: Իսկ դա նշանակում է, որ օր օրի ընկնում է ԲՀԿ վարկանիշը, և նա հավասարվում է ՕԵԿ-ին: Ուստի, եթե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն առանձին-առանձին մասնակցեն ընտրություններին, ապա դեմքը փրկելու, ԱԺ անցողիկ քվե ստանալու համար ԲՀԿ-ն միայն մեկ շանս ունի՝ ձերբազատվել կոալիցիոն հայտարարությունից և չեղյալ հայտարարել ստորագրությունը: Իսկ որպեսզի ՀՀԿ-ն թույլ չտա դա, մնում է՝ ԲՀԿ-ին ստիպի, որպեսզի իր հետ միասնական ցուցակ կազմի:

Եվ թողեք դուք ինձ հեքիաթները իմ և խաբկանքներից հյուսված ճամփաները

Բացի ՀՀԿ-ից, խորհրդարանի ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելն ամենաշատը ձեռնտու է կոալիցիոն երրորդ ուժին՝ ՕԵԿ-ին: Որքան էլ Սերժ Սարգսյանի հրահանգով տարբեր մանր ու միջին օլիգարխներ ու թաղային հեղինակություններ դառնան ՕԵԿ անդամ, միևնույն է, մարտի 1-ից հետո այս կուսակցությունն անդառնալիորեն կորցրել է իր հեղինակությունը:

Նույնիսկ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ իրենք շատ թվով ձայների չեն հավակնում: Այնպես որ, կարելի է ենթադրել, որ ՀՀԿ թևի տակ ծվարելը միակ ճանապարհն է ՕԵԿ մի քանի անդամների՝ ԱԺ հայտնվելու համար: Փոխարենը, այս տարբերակը ԲՀԿ համար կլինի ինքնաոչնչացմանը հավասար: Ի տարբերություն ԱԽՔ Ա.Բաղդասարյանի, Գագիկ Ծառուկյանը շարունակում է որոշակի գործոն լինել:

Եվ հիմա, երբ նա դառնա ՀՀԿ կցորդը, նրա շնորհիվ հայտնվի խորհրդարանում, այլևս կկորցնի հեղինակությունն ու ազդեցությունը: Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ականները հայտարարում են, թե ՀՀԿ-ում պաշտոնապես չի քննարկվել միասնական ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու հարցը:

Այսինքն՝ նրանք չեն խոսում կոալիցիոն գործընկերների հետ բանակցելու մասին, այլ ակնարկում են, որ պարզապես իրենց կուսակցության ներսում հարցը չեն քննարկել ու որոշում չեն կայացրել: «Այդ քայլին կգնանք՝ կախված քաղաքական իրավիճակից, հասարակական պահանջից», – ասաց Սահակյանը: Իսկ թե ինչ պետք է լինի, որ կոալիցիոն կուսակցությունները միասնական ցուցակ կազմեն, Սահակյանը դժվարացավ հստակ մատնանշել: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը ևս չբացառեց միասնական ցուցակով հանդես գալը և կարևորեց, որ ԱԺ և նախագահի ընտրություններում իշխանությունը գնում է միասնական ճակատով:

Իսկ միասնական ճակատը, ըստ նրա, կարող է ենթադրել ե՛ւ միասնական ցուցակով գնալը, ե՛ւ առանձին-առանձին մասնակցությունը, որից հետո նրանց ձայները կգումարվեն իրար: Գալստյանը դժվարացավ հստակ ասել, թե որքան է հավանական միասնական ցուցակով գնալու տարբերակը: Ինչ վերաբերում է այդ հարցում ԲՀԿ ցանկությանը, ապա Գալստյանը նշեց, որ իրենց համար էական չէ՝ առանձին կմասնակցեն ընտրություններին, թե միասնական ցուցակով:

Իսկ ո՞վ է գլխավորելու ցուցակը

ԱԺ ընտրություններին միասնական ցուցակով գնալն, ի դեպ, վարչախմբի համար թեև այլընտրանք չունի, սակայն նաև իր մեջ որոշակի դժվարություններ է ենթադրում: Բանն այն է, որ կողմերը պետք է համաձայնության գան ոչ միայն ցուցակում ներկայացվածության համամասնականության, այլև՝ ցուցակը գլխավորողների հարցում: Այսինքն՝ միանշանակ չէ, թե ցուցակի քանի տոկոսը պետք է կազմեն ՀՀԿ-ականները, քանի տոկոսը՝ ԲՀԿ-ականները, քանի տոկոսը՝ ՕԵԿ-ը: Եթե ցուցակի երկրորդ համարում կարող է լինել Գագիկ Ծառուկյանը, երրորդում՝ Արթուր Բաղդասարյանը, ապա առաջին համարի դեպքում ամեն ինչ չէ, որ պարզ է. Սերժ Սարգսյանը, զբաղեցնելով նախագահի պաշտոնը, արդյոք կկարողանա՞ և իրավունք ունի գլխավորելու ընտրացուցակը: Իսկ եթե ոչ, ապա երկու հիմնական թեկնածու կարող են լինել՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան և վարչապետ Տիգրան Սարգսյան:

Գագիկ Ծառուկյանը կհամաձայնի՞, որ Հովիկ Աբրահամյանի անունը լինի իրենից վերև, իսկ ահա Սերժ Սարգսյանը դժվար թե թույլ տա նման բան: Նրա համար ավելի վստահելի կլինի, որ ցուցակը գլխավորի Տիգրան Սարգսյանը, սակայն այս տարբերակին համաձայն չի լինի Ծառուկյանը:

Արման Գալոյան, «Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում