Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Իրավիճակը կարող է հասնել այնպիսի կրիտիկական վիճակի, որի հետևանքները որևէ մեկը չի կարող կանխատեսել

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:


– Պարոն Մալխասյան, Հայ ազգային կոնգրեսի փետրվարի 18-ի հանրահավաքը փաստեց այն մասին, որ մեր հասարակությունը պատրաստ է պայքարի, որ հասարակությունը Հայ ազգային կոնգրեսին է համարում այն ուժը, որ կարող է երկրում իրավիճակ փոխել: Այսինքն` Կոնգրեսից ակնկալիքներ կան: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում հետագա ներքաղաքական գործընթացները:


– Հայ ազգային կոնգրեսը իր ձևավորման պահից եղել և մնում է հայ քաղաքական իրականության մեջ այն ռեալ քաղաքական ուժը, որի հետ մեր ժողովրդի այն հատվածը, որը գիտակցում և տարբերում է կեղծն ու սուտը իրականից` ապավինում է այդ քաղաքական ուժին: Ինձ համար անակնկալ չէր փետրվարի 18-ի հանրահավաքը: Կարծում եմ, որ ժողովուրդը ավելի է ակտիվանում, և արաբական աշխարհում` Եգիպտոսում, Թունիսում, Լիբիայում, մյուս երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, անշուշտ, իրենց ազդեցությունն ունեցան ժողովրդի տրամադրությունների վրա: Այնուամենայնիվ որքան էլ մեր ժողովուրդը լինի քաղաքակիրթ, համբերատար` գալիս է մի պահ, երբ անելանելի վիճակում է հայտնվում և ցանկանում է կտրուկ փոփոխություններ: Այս խնդրում մեծ է Կոնգրեսի դերը, որ կարողանում է ապահովել հավասարակշռություն, գնահատելով իրավիճակը` կարողանում է պահել կայուն վիճակ:


Ցավոք, իշխանությունները սա չեն գիտակցում և առաջնորդվում են նույն տրամաբանությամբ` ինչպես աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ դիկտատուրա է: Անշուշտ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը ճիշտ նշեց իր ելույթում, որ իշխանությունների համար ակնհայտ է դառնում, երբ այն արդեն կատարված փաստ է դառնում:


Իհարկե, Կոնգրեսը միշտ կողմ է եղել, որպեսզի մեր երկիրը առանց ցնցումների կարողանա հանել այս վիճակից: Մեր երկրի համար ավելի բախտորոշ խնդիրների լուծման ճանապարհին արդեն երեք տարի է, ինչ հստակ դրել է իր պայմանները` անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին` Արցախի համար իրենց առողջությունն ու կյանքը նվիրաբերած մարդկանց, ինչը, անշուշտ, բացասաբար է անդրադառնում նաև բանակի վրա, պահանջում է մարտի 1-ի բացահայտում: Ցավոք, իշխանությունները փորձում են տարբեր միջոցներով, վտանգելով ազգային շահը, արտաքին աշխարհի հետ կապել իրենց իշխանավարումը և գնում են հազար ու մի ապազգային զիջումների, բայց չեն ցանկանում երկրի ներսում` հաշվի նստելով իրողությունների հետ` կատարել ժողովրդի պահանջը և ընդդիմության հետ նստել երկխոսության: Անկասկած, սա չի կարող երկար ձգվել, և լիովին համամիտ եմ Կոնգրեսի առաջնորդի այն տեսակետի հետ, որ մի օր կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, ինչը եղավ արաբական աշխարհում, որտեղ առանց քաղաքական ընդդիմադիր ուժերի` իրավիճակ փոխվեց:


– Պարոն Մալխասյան, պարզ է, որ իշխանությունները չեն կատարում ՀԱԿ-ի պահանջները, բայց հասարակության շրջանում առկա տրամադրություններին ինչպե՞ս պետք է արձագանքի Հայ ազգային կոնգրեսը, և այս առումով մարտի 1-ին կայանալիք հանրահավաքը կարո՞ղ է շրջադարձային փոփոխությունների մեկնարկ դառնալ:


– Ես նշեցի արդեն, որ այս պրոցեսը չի կարող անվերջ ձգվել: Սոցիալական ծանր իրավիճակ է, կառավարությունը անգիտակցաբար կամ գիտակցաբար նպաստում է առանձին սոցիալական շերտերի դուրսմղմանը. սա վկայում է այն մասին, որ այս իրավիճակը իսկապես չի կարող հավերժ ձգվել: Մենք ականատես ենք լինում հակաժողովրդական տարբեր քայլերի, ինչպիսին է օրինակ` վրացական պետհամարանիշերով մեքենաների վարորդների, Երևան քաղաքում մանր և միջին առևտրով զբաղվող մարդկանց նկատմամբ քաղաքականությունը, ինչը նպաստում է համաժողովրդական ընդվզմանը: Կոնգրեսը որքան էլ փորձի կանոնակարգել և քաղաքական հենքի վրա դնել այս պրոցեսները, այնուամենայնիվ շատ հնարավոր է, որ այս պրոցեսները դառնան նաև անկառավարելի: Հասարակությունն իսկապես անելանելի սոցիալական վիճակում է, մենք եղել ենք տարբեր մարզերում, և այսօր տիրող իրավիճակի պայմաններում ոչ ոք չի կարող բացառել ժողովրդի ընդվզումը:


Իշխանությունները չեն գիտակցում այս ամենը, այլապես կփորձեին երկրում, ընդդիմության պահանջները հաշվի առնելով, գնալ արդարության վերականգնմանը: Երկրում գոյություն չունի արդարադատություն` արդար դատական համակարգը մարտի 1-ից հետո այս իշխանությունները ոտնատակ արեցին, այդ իսկ պատճառով որևէ մեկը հավատ չունի արդարադատության նկատմամբ: Բանակում զինվորը չի հավատում որևէ մեկին և իր արժանապատվությունը փորձում է պաշտպանել ինչպես կարողանում է` երբեմն ձեռքն ընկած զենքով… Քաղաքացիական կյանքում հանցագործությունների աճը պայմանավորված է նրանով, որ քաղաքացին այլևս այս պետության, իշխանության, երկրի հետ որևէ հույս չի կապում: Սա կարող է հանգեցնել այնպիսի կրիտիկական իրավիճակի, որի հետևանքները որևէ մեկը չի կարող կանխատեսել:


Որպես նախկին քաղբանտարկյալ` ինքս տարի ու կես եղել եմ բանտում, և համոզված եմ, որ իմ ընկերների մեջ չարություն չկա, բոլորն էլ ցանկանում են, որ գոնե սրանով ամեն ինչ ավարտվի, մեր իշխանավորները գիտակցեն ստեղծված բարդ իրավիճակը, կարողանան նստել երկխոսության բանակցությունների շուրջ և գտնեն լուծում` երկիրը այս վիճակից դուրս բերելու նպատակով` չվտանգելով Արցախի խնդրի լուծումը, մեր պետության ապագայի հետ կապված խնդիրները, և փորձենք վերականգնել այն իմիջը, որն ուներ Հայաստանը մինչև 1998 թվականը:


– Մարտի 5-ին Սոչիում նախատեսվում է Ս.Սարգսյան-Ի.Ալիև-Դ.Մեդվեդև հանդիպում. այս հանդիպումից ի՞նչ կարելի է առհասարակ ակնկալել:


– Կարծում եմ, որ ղարաբաղյան հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների, մասնավորապես` ռուսական և ամերիկյան կողմում տրամադրությունների որոշակի փոփոխություն կա. եթե նրանք նախկինում ստատուս քվոն պահպանելու երկարաձգման կողմնակից էին, հիմա կարծես այդ տրամադրություններում փոփոխություն է նկատվում, ձգտում` այլ փուլի հասցնել բանակցային գործընթացը:


Իհարկե, Ադրբեջանի դիրքորոշման կոշտացման պայմաններում պարզ է, որ խնդրի կարգավորումը բարդ է: Իսկ մեր իշխանությունների ոչ լեգիտիմությունը արտաքին աշխարհի համար լրացուցիչ միջոց է անընդմեջ զիջումներ կորզելու նրանցից: Այս հարցում ևս շատ կարևոր է, որ իշխանությունները ներքին կյանքում կարողանան սթափ գնահատել իրավիճակը, ինչպես Կոնգրեսը և նրա առաջնորդն են վարվում` թույլ չտալ, որպեսզի սրացումները ավելի կրիտիկական վիճակի հասնեն: Իշխանությունները սա պետք է գիտակցեն, որ առաջին հերթին ԼՂ խնդրի կարգավորման տեսակետից կարևոր և շահեկան է ներքաղաքական խնդիրների լուծումը, որպեսզի երկիրը ավելի ամուր լինի տարբեր մարտահրավերները դիմակայելու ճանապարհին: Մինչդեռ իշխանությունները հետևյալ մարտավարությունն են որդեգրել` խոսում են պատերազմի վտանգի մասին, երբեմն հնարավոր բացասական զարգացումները ընդդիմության վրա բարդելու փորձեր են անում:


– Պարոն Մալխասյան, ամեն ինչ ճիշտ է, բայց իշխանություններն էլ օգտվում են Հայ ազգային կոնգրեսի այդ հաշվարկից, մարտավարությունից, ինչի արդյունքում, ըստ էության, իրենց իշխանությունն են երկարաձգում և փորձում են այն ամրացնել:


– Դա թվացյալ երկարաձգում ու ամրացում է…


– Ինչո՞ւ: Կոալիցիոն հերթական հուշագիրը ստորագրվեց…


– Կոալիցիայի հուշագրի ստորագրումը ընդդիմության համար շատ ավելի ձեռնտու էր, որովհետև մինչ այժմ հասարակությանը ներիշխանական հակասություններով երբեմն ապակողմնորոշում էին, ժողովրդի մի հատված կար, որը սպասում էր, թե ուր որ է ներիշխանական ուժերը իրար կբախվեն և դրանից ինչ-որ ակնկալիքներ կային: Մինչդեռ իշխանությունները այդ հուշագրով ապացուցեցին, որ միասնական են, որ նրանց մեջ չկա քաղաքական ուժ, որը կարող է հանդգնել ընդդիմության դափնիներին, և հետևաբար դրանք այն ուժերն են, որոնք չեն կարող ի օգուտ ժողովրդի որևէ քայլ կատարել: Այս առումով բավական հեշտանում է ընդդիմության գործը` ավելորդ ճիգեր ու ջանքեր չենք գործադրի ապացուցելու, որ նրանք նույն իշխանությունն են: Իշխանությունն այդ հուշագրով փաստեց, որ միասնական ուժ է` անկախ այն բանից, թե ներսում ինչ պրոցեսներ կարող են զարգանալ:

Ինչ վերաբերում է երկրի ճակատագրով մտահոգ մյուս ընդդիմադիր կուսակցություններին, ապա եթե նրանք ցանկանում են ամրացնել մեր պետությունը, վաղ թե ուշ պետք է միավորվեն Հայ ազգային կոնգրեսին` ինչպես մյուս 18 քաղաքական ուժերը, որովհետև ռեալ ընդդիմադիր ուժը` Հայ ազգային կոնգրեսն է, որը ցանկացած պահի կարող է հրապարակ հանել 50-60 հազար մարդ, ինչը դժվար է անգամ 70-80 միլիոն բնակչություն ունեցող երկրների դեպքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում