Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բնապահպաններին անհանգստացնում է Կապանի վիճակը

Կապանի բնապահպանական խնդիրները շարունակում են մնալ մտահոգիչ:Եվ խոսքն այս դեպքում վերաբերում է ոչ միայն Սյունիքի մարզի Լեռնաձորի բնակիչների կյանքին սպառնացող վտանգներին, այլև Կապանի ողջ բնակչությանը:
«Արմատ» մամուլի ակումբում այսօր բնապահպանները քննարկում էին Կապանի խնդիրները:

«Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը և «Կանաչ Կապան» նախաձեռնող խմբի անդամ Լալա Ասլիկյանը լրագրողներին ներկայացրին Կապանում տիրող աղետալի իրավիճակը և սրան ի պատասխան` երկրում, այդ թվում՝ բնապահպանության և առողջապահության նախարարություններում առկա արհամարհական և անտարբեր վերաբերմունքը:

Ակտիվ ընդերքօգտագործում, թափոններ, պոչամբարներ. սա այն ամենն է, ինչ կարելի ասել Կապանի ներկայի մասին, և այն բոլոր վտանգները, որ ծնունդ են առել Կապանի կյանքում, պայմանավորված են հենց սրանցով:

«Կապանն այսօր աղտոտում է ոչ միայն Deno gold mining-ը, այլև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»,- նշեց «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը` հավելելով, որ Կապանի ռիսկերի ցանկն ուսումնասիրելիս բնապահպանների հայտնաբերած խնդիրները բազմաթիվ են:

«Այն, ինչ արվում է այսօր, չի համապատասխանում ո՛չ օրենսդրությանը, ո՛չ էլ մեր երկրի համար առաջնային նպատակների իրագործմանը տանող քայլերին»,- խոսելով նաև Օրհուսի կոնվենցիայի խախտումների մասին՝ նշեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը:

Իսկ այս պարագայում բնապահպաները ակնկալում են միայն հայաստանյան լրատվադաշտի աջակցությունը, քանի որ առանց այն էլ երկրի ծայրամասերը լքող բնակչությունը այսուհետ միակ լուծումը արտագաղթը կհամարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում