Այսօր ձերբակալվել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը, որի դեմ անցած շաբաթ քրեական գործ էր հարուցվել:
Հիշեցնենք, որ «Առաջին լրատվականը» տեղեկացրել էր, որ փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազության կայքում տեղադրված էր հաղորդագրություն, որտեղ նշվում էր, թե պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է թիվ 61201111 քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:
Պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել և ապօրինի ստացել է վարձատրություն ոմն անձից:
Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանը հանդես է եկել հայտարարությոմբ և տեղեկացրել, որ իրեն զանգահարել է անծանոթ անձ և հայտնել. «Դատախազությունը և կառավարությունը ցանկանում են գլխիդ գործ սարքել քրոջդ գործունեության պատճառով»: