Արաբական աշխարհում ամենահեղինակավոր` Արաբական երկրների լիգա կազմակերպությունն արգելել է Լիբիային մասնակցել կազմակերպության նիստերին մինչև այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկրի իշխանությունները չեն դադարեցրել բռնությունները խաղաղ ցուցարարների հանդեպ: Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, որն ընդունվել է Կահիրեում կայացած Լիգայի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Լիբիայի առաջնորդն այսօր կոչ է արել իր համախոհներին անցկացնել բողոքի ակցիա: Քադաֆին, երեկ հանդես գալով հեռուստատեսությամբ, իր համախոհներին ընդդիմադիրների հետ պայքարի մեջ մտնելու կոչ է արել:
Հիշեցնենք նաև, որ Լիբիայի Ներքին գործերի նախարար Աբդել Ֆաթահ Յունիս ալ-Աբիդին, որը Քադաֆիի ամենամոտ համախոհներից է, երեկ հայտարարել է իր հրաժարականի մասին և կոչ արել զորքերին և ոստիկանությանը անցնել ցուցարարների կողմը:











































