Ինչպես այս շաբաթ տեղեկացրել էինք, Սամվել Ալեքսանյանը պատրաստվում է շաքարավազի 1 կգ-ի գինը դարձնել 850 դրամ, այնինչ միջազգային շուկայում մեծածախ առևտրի դեպքում շաքարվազի գինը 1 դոլարով նվազել է։
Այսօր արդեն մի շարք խանութներում շաքարավազի 1 կգ դարձել է 400-450 դրամ։ Մենք փորձեցինք այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Նելլի Դանելյանից, սակայն նա խոստացավ այս խնդրի շուրջ հանձանժողովի կողմից մեկնաբանություն տալ ավելի ուշ։
Շաքարավազը 345 դրամով վաճառվում է միայն Սիթիում, որի սեփականտերը նույն ինքը՝ ներկրող, ԱԺ պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանն է։ Ավելին, նա պահեստներից արդեն մյուս խանութներին մեծածախ քանակությամբ շաքարավազ չի տրամադրում, որ սպառողները միայն իր ցանցից օգտվեն, ինչը, իր հերթին, շաքարավազի սղություն է առաջացնում։
Ստացվում է, որ Սամվել Ալեքսանյանն այս համակարգում այնքան ամենաթող է, որ նույնիսկ հեղափոխական զարգացումները հաշվի չառնելով, ինչպես որ խոստացել էր, գնում է շաքարավազի թանկացման։ Անկախ նրանից, թե նման քայլով իր հովանավոր Սերժ Սարգսյանի վարկանիշը ավելի կընկնի՞, թե՞ ոչ։