Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Ստիպվա՞ծ էր սպանել հորը

Արդեն տեղեկացրել ենք, որ փետրվարի 20-ին՝ ժամը 19.30-ին, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի 9/1 հասցեում գտնվող բնակարանում հայտնաբերվել է նույն տան բնակիչ Սերյոժա Վազգենի Ղուբաթյանի դիակը՝ բռնի մահվան հետքերով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասով։ Ս. Ղուբաթյանին սպանել է որդին՝ Տիգրան Գյուլբանկյանը։

Վերջինս հաշվառված է Լոռու մարզի նյարդահոգեբուժական դիսպանսերում։ «Առաջին լրատվականը» պարզել է, որ 21-ամյա Տիգրանը ընտանիքի միակ երեխան է։ Ծայրահեղ սոցիալական պայմաններում ապրող ընտանիքում ոչ մեկը չի աշխատում։ Տանտերը՝ Ս. Ղուբաթյանը, ամեն օր խմած էր տուն գալիս ու վիճաբանությունների տեղիք տալիս։ Շատ հաճախ հարևաններն էին միջամտում, որ վերջ տրվի «տուրուդմբոցին»։

Հարևանների պատմելով՝ սպանվածը ամեն օր ծեծում էր կնոջն ու երեխային։ Տիգրանը հոր հետ համարյա չէր շփվում, մոր հանդեպ էր ուշադիր։ Վերջինիս վիրահատելուց հետո մորը Տիգրանն էր խնամում։

Հարևանների պատմելով՝ Տիգրանը ամաչկոտ էր, ընկճված էր հոր պատճառով։ Տնից հազվադեպ էր դուրս գալիս, գիրք էր կարդում, դպրոցում ուշիմ աշակերտ էր։ Սպանության օրը հարևանները տեսել են, որ Սերգեյը էլի հարբած տուն է գալիս։ Մի քանի ժամ հետո նրա կինը՝ Անահիտը, հարևանի տնից զանգում է շտապ օգնություն՝ ասելով, թե մարդ է մահացել։ Երբ հարևանները մտել են նրանց տուն, Տիգրանը դողէրոցքի մեջ թախտին պառկած է եղել։

«Տիգրանը կցկտուր ասում էր, որ հայրը հարձակվել է իր վրա, հետո չի հիշում, թե ինչ է կատարվել։ Անահիտն էլ պատմում էր՝ «ընկած խեղդում էր էրեխուս, տապորը հանել էր պադվալից, որ տապորով խփի»։ Դե, երևի պաշտպանվել է Տիգրանը»,- կարծում են հարևանները։

Տիգրանի հիվանդության մասին հարևանները ոչինչ չգիտեին։ Բանակ պիտի տանեին, և նույնիսկ ուրախացել էին, որ 2 տարի Տիգրանը կսնվի ու հեռու կլինի ընտանեկան բռնությունից։ Տիգրանին հարևանները չեն մեղադրում, բայց, ամեն դեպքում, վերջին խոսքը իրավապահներինն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում