Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է կանանց գրան պրի մրցաշարի 6-րդ փուլը: Երեկ կայացած առաջին տուրում Հայաստանը ներկայացնող երկու գրոսմայստերները հանդես եկան սև ֆիգուրներով: Էլինա Դանիելյանը պարտության մատնեց ֆրանսուհի Մարի Սեբային, իսկ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի 12-րդ շախմատիստուհի, Շվեդիայի ներկայացուցիչ Պիա Կրամլինգի հետ:
Մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
Համպի Կոներու – Նանա Ձագնիձե 0:1
Մարթա Ֆիերո Բակուերո – Չեն Զհու 1:0
Անտոանետա Ստեֆանովա -Յուհուա Քսյու 0:1
Մայա Չիբուրդանիձե – Բութայագ Մոնգունթուլ 0:1