Այսօր Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում շարունակվելու են Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, հաղորդում է РИА-Новости-ն:
Ռուսական պատվիրակության ղեկավար Յուրի Ուշակովը հայտարարել է, որ բանակցություններում դեռ խոչընդոտներ կան. «Ցանկալի է մինչ այս ամառվա կեսերն ավարտել բանակցությունները: Հիմնական խնդիրներից մեկը «Վրաստանի հարցերն» են»,- ասել է Ուշակովը:
Նա շեշտել է, որ այսօր և վաղը բանակցություններին մասնակցելու է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:
Նշենք, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հիմնական ընդդիմադիրներից մեկը Թբիլիսին է, որը տարիների ընթացքում Մոսկվայի հետ համաձայնության չի գալիս մի շարք երկկողմ առևտրային հարցերի շուրջ: