Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Բահրեյնի իշխանությունները սկսեցին ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին: Ազատ արձակվածների մեջ են շիա ընդդիմադիր 23 գործիչներ և ակտիվիստներ, որոնք ազատազրկության էին դատապարտվել ահաբեկչական գործողություններ ծավալելու մեղադրանքով:
Համաներումը հայտարարվել է Բահրեյնի թագավոր Համադ Իսա բեն Ալ-Խալիֆայի կողմից: Ընդդիմությունն այս քայլը դրական է գնահատել: Ընդդիմադիրները շարունակում են փողոցում մնալ, քանի որ նրանց պահանջներից հիմնականը չի կատարվել` հրաժարական չի տվել Բահրեյնի կառավարությունը: