Wednesday, 24 04 2024
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Եվրանեստը կարող է կարևորագույն հարթակ լինել Հայաստանի համար

Արևելյան գործընկերության ձևաչափի Եվրանեստ խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը կայանալու է մարտին Բրյուսելում` Եվրախորհրդարանի շենքում: Եվրանեստում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը, որը նոր է վերադարձել Եվրանեստում կայացած աշխատանքային խորհրդակցությունից, նշեց, որ Եվրանեստը կարող է կարևորագույն հարթակ լինել Հայաստանի համար:

Նա նշեց, որ Եվրանեստի նիստերին մասնակցելը կարևոր է, ինչպես նաև անհրաժեշտ է, որպեսզի հայաստանյան իշխանությունները իրականացնեն այն բարեփոխումները, որոնք կան Արևելյան գործընկերության շրջանակներում, հակառակ դեպքում, ըստ բանախոսի, Եվրանեստը կլինի բեմ, որտեղ Հայաստանին կքննադատեն բոլոր գործած և չգործած մեղքերի համար:

Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Եվրանեստում հայաստանյան պատվիրակությունը բաղկացած է 10 հիմնական անդամից և 5 փոխարինողից, ներկայացված են բոլոր խմբակցությունները:Եվրանեստում որոշումները կայացվում են ձայների 2/3 հարաբերակցությամբ, սակայն անդամ երկրները հնարավորություն ունեն քվեարկությունից հանել այն հարցերը, որոնք վերաբերում են երկրի կարևորագույն խնդիրներին:

«Սա վետոյի նման մի բան է և լավ է նրանով, որ մեզ համար հիմնական, կարևորագույն խնդիր հանդիսացող հարցերի քննարկման դեպքում ձայներով չխեղդեն»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Ի դեպ, Եվրանեստի ժամանակ պատգամավորները նստելու են ոչ թե իրենց պատվիրակություններով, այլ՝ ըստ այբբենական կարգի: Վահան Հովհաննիսյանը ասաց, որ սա, իհարկե, կբարդացնի աշխատանքի կոորդինացումը, «սակայն մի բան կանենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում