Al-Jazeera-ն հաղորդում է, որ այսօր լիբիական մի խումբ հաքերներ որոշել են օգնել փողոց դուրս եկած ցուցարարներին` վերականգնելով նրանց ինտերնետը: Դա թույլ կտա ավելի արագ համակարգել բողոքի ակցիաները և ապահովել նոր մարդկանց ներգրավումը բողոքի ելույթներին:
Այդ գործողությունը կրելու է «Լիբիայի սպիտակ ֆաքս» պայմանական անվանումը: Հաքերները փորձելու են վերականգնել հեռախոսների համար ինտերնետ հասանելիությունը: Դրա համար նրանք օգտագործելու են ֆաքսիմիլային կապը, որը լիբիական իշխանությունները դեռ չեն անջատել: Առաջին փորձը հաջող է անցել, և շուտով բոլոր լիբիացիները ինտերնետ կունենա: