Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Տեղը «մրցաշարային» աղյուսակում

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե «սերունդները մեզ չեն ների, եթե Հայաստանում ժողովրդավարություն հաստատենք Ղարաբաղի գնով»:

Առաջին հայացքից միանգամայն տրամաբանական և նույնիսկ անհրաժեշտ թվացող այդ ձևակերպումն իրականում, կարծես թե, պարունակում է բավականին անցանկալի և նույնիսկ վտանգավոր նրբերանգներ՝ հատկապես փետրվարի 18-ի հանրահավաքից հետո և մարտի 1-ի հանրահավաքից առաջ հանրության մի զգալի մասի մեջ առկա ոգևորության պայմաններում:

Իսկ այդ ոգևորությունն իսկապես առկա է ու նկատելի, և որ բավականին հետաքրքիր է՝ առկա է ու նկատելի ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի համախոհների կամ համակիրների, այլ նաև մարդկանց մեջ, ովքեր Կոնգրեսին ոչ միայն համակիր չեն, այլև նույնիսկ ինչ-որ առումով ընդդիմախոս են:

Ահա այս համընդհանուր ոգևորության պայմաններում նման հայտարարությունները կարող են կատարել, հասարակության գլխին լցվող սառը ցնցուղի դեր: Ինքնին հասկանալի է, որ Հայաստանում ոչ միայն ժողովրդավարության, այլև ընդհանրապես որևէ բանի անթույլատրելի է հասնել Ղարաբաղի գնով:

Ղարաբաղը Հայաստանի համար, Հայաստանի հասարակության համար, հանուն Հայաստանի ժողովրդավարության և ազատության պայքարող քաղաքացիների համար գին չունի: Խնդիրը պարզապես այն է, որ այդ հանրային գիտակցումը, նույնիսկ կարելի է ասել՝ ենթագիտակցումը, ամենևին չունի քաղաքական պայքարի առանցքային ժամանակահատվածներում բարձրաձայնվելու կարիք:

Ղարաբաղի անգին լինելն ամեն ոք հասկանում է, և որևէ մեկը Հայաստանում, առավել ևս՝ Հայաստանի զարգացման համար քաղաքացիական պայքարի ելած մարդը, չի գնա մի այնպիսի քայլի, չի անցնի սահմանը, որից այն կողմ Ղարաբաղին սպասվող վտանգ է կամ Ղարաբաղի կորուստ:

Բայց երբ ընդդիմությունը հայտարարում է հանրահավաքային շարժման վերսկսման մասին, երբ ոգևորություն է առաջացնում հասարակության տարբեր շերտերում, իսկ հետո մեկ էլ հայտարարում է, որ ժողովրդավարություն չի հաստատի Ղարաբաղի գնով, դա արդեն խոսում է ոչ այնքան Ղարաբաղի մասին լուրջ մտահոգության, որքան, ավելի շատ, հենց հասարակական ոգևորությունից մտահոգված լինելու մասին:

Բանն այն է, որ իշխանությունն էլ, երբ մտահոգվում է հասարակական որևէ ոգևորությունից, անմիջապես մեջտեղ է բերում Ղարաբաղի հարցն ու ասում, թե ցնցումները Հայաստանում կարող են բերել Ղարաբաղի կորստին: Փաստացի՝ իշխանության այդ մոտեցումը կիրառվում է ընդդիմության ակնարկում, թե ժողովրդավարություն չեն հաստատի Ղարաբաղի գնով:

Ըստ ամենայնի, ընդդիմության մեջ էլ մտահոգություն կա, որ, հանրային ոգևորության ալիք առաջացնելով, հետագայում չեն կարողանա կառավարել, առաջնորդել այդ ալիքը և այն ոչ միայն իշխանությանն ու մարգինալացված և նշանակված տարատեսակ ընդդիմադիրներին դուրս կթողնի քաղաքական պրոցեսների զարգացումների հունից, այլ նաև ընդդիմությանը` Հայ ազգային կոնգրեսին:

Թերևս, դրա համար էլ իշխանության ոճով կիրառվում է Ղարաբաղի գործոնը՝ հասարակությանը կառավարելու և «մրցաշարային» աղյուսակում սեփական տեղը չկորցնելու համար: Միայն թե խնդիրն այն է, որ այդ աղյուսակն արդեն դառնում է (եթե արդեն իսկ չի դարձել) ոչ թե հասարակության, այլ իշխանության կազմածը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում