Wednesday, 24 04 2024
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր

«Չմիավորման շարժումը»՝ նոր տեղաշարժերի հեռանկարով…. «Ալիք»

Սոյն թւականի օգոստոսի 30-31-ին Թեհրանում կայանալու է «Չմիաւորւած» (Ոչ-յանձնառու) երկրների գագաթաժողովը՝ աւելի քան 100 անդամ-պատւիրակութիւնների մասնակցութեամբ: Մինչ այդ, ահա, երէկ ու այսօր կայացել են այսպէս ասած՝ նախապատրաստական-փորձագիտական նիստերը, իսկ վաղն ու յաջորդող օրը կայանալու է կրկին երկօրեայ, անդամ երկրների արտգործնախարարների կամ համապատասխան գերատեսչութիւնների ժողովը:

Այս նախնական նիստերը քննարկելու, նախանշելու են գագաթաժողովի հիմնական օրակարգերը՝ որոնք յստակ տեսքի գալով սոյն ժողովում, ամրագրւելու են կազմակերպութեան 16-րդ համաժողովի բուն փաստաթուղթ-հռչակագրում:

Այսպիսով՝ առաջին հերթին հիւրընկալ կազմակերպիչ երկրի՝ Իրանի հաշւին քաղաքական, ինչու ոչ նաեւ քարոզչական վարկ ու հեղինակութիւն է գրանցւելու՝ պատկառելի համաժողովի թէ՛ քանակական, թէ՛ որակական-բովանդակային ակնկալւող ձեռքբերումներին ի տես:

ՄԱԿ-ից յետոյ՝ քանակով ու աշխարհագրա-քաղաքական ծաւալով համաշխարհային երկրորդ կազմակերպութիւն համարւող «շարժումը» (այդպէս է կոչւում «Չմիաւորւած» (Ոչ-յանձնառու) երկրների կազմակերպութիւնը, որը 2-րդ համաշխարհայինի արդիւնքում ձեւաւորւած աշխարհի երկբեւեռ համակարգին (ԱՄՆ- Խորհրդային Միութիւն) իրեն հաշւետու եւ յանձնառու չհամարելով ու դեռ 1950-ականներին տեսականօրէն ձեւաւորւելով՝ հիմնադրւեց 1961 թւականին ի դէմս Նեհրուի (Հնդկաստան), Տիտոյի (Իւգոսլաւիա) եւ Աբդուլ Նասերի (Եգիպտոս), որոնք ձգտում էին անկախ ու ինքնիշխան երկրների համախմբման: Եւ թէպէտ այսօր այլեւս գոյութիւն չունի երկբեւեռ համակարգը, բայցեւայնպէս՝ «Շարժումը» հիմնադրման օրից իսկ որդեգրել է բազմաբեւեռ աշխարհի ձեւաւորման-կայացմանը միտող քաղաքականութիւն, որն էլ դեռեւս կիրառելի է համարւում այսպէս ասած միաբեւեռ ներկայիս աշխարհում:

Ինչպէս վերում նշւեց, համաժողովը, հիւրընկալ երկրի՝ Իրանի համար քաղաքական ու քարոզչական մեծ նշանակութիւն է ունենալու, իսկ պարզ է՝ դա նոյնինքն Իրանին քաղաքա-տնտեսական շրջափակման-պատժամիջոցների ենթարկած բլոկին՝ ԱՄՆ-ի գլխաւորութեամբ Արեւմուտքին, ձեռք չի տալիս, ուստիեւ հակաքարոզչութիւնները դառնում են անխուսափելի…: Զորօրինակ՝ արեւմտեան եւ առանձնապէս իսրայէլական հակաիրան քարոզչամեքենան «հիմնաւորելով» թէ՝ «բնաւ յարմար վայր չէ Իրանը՝ նման գագաթաժողովների համար», «յորդորում էր» համաժողովին ի պաշտօնէ հրաւիրւած ՄԱԿ-ի գլխ. քարտուղար Բան Կի Մունին, որպէսզի նա հրաժարւի Թեհրանեան համաժողովին մասնակցելուց. կամ նոյն լրատւացանցերը կանխատեսում էին, որ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մուրսին չի մասնակցելու ժողովին, մինչդեռ պարզւում է, որ Բան Կի Մունը Թեհրան չայցելելու ոչ մի յայտարարութիւն չի արել, իսկ Մուրսին էլ հանդիսանալու է առաջին նախագահը, որն 33 տարի անց (Իրանի Իսլ. յեղափոխութիւնից յետոյ) «բարեկամական Իրան» է այցելելու:

Շուրջ 120 երկրների ներկայացուցիչ-պատւիրակներից բացի (նրանցից մօտ 30-ը նախագահի մակարդակով)՝ լինելու են նաեւ «յատուկ հրաւիրեալներ», որոնք թէպէտ «Շարժման» անդամ չեն, բայց որպէս շրջանային դերակատար կամ անդրշրջանային ազդեցիկ երկրներ (Թուրքիա, Ռուսաստան), հրաւիրւել են համաժողովին՝ դիտորդի կարգավիճակով: Ի դէպ, միեւնոյն կարգավիճակով, բայց նախագահի մակարդակով համաժողովին իր մասնակցութիւնն է բերելու Հայաստանի Հանրապետութեան պատւիրակութիւնը՝ ՀՀ նախագահի գլխաւորութեամբ:

Միմիայն այն հանգամանքը, որ Հնդկաստանի վարչապետը Թեհրան է այցելելու իր գլխաւորութեամբ 250-հոգանոց տնտեսական պատւիրակութեամբ, խօսում է այն մասին, որ համաժողովին կից ձեւակերպւելու են Իրանում առեւտրա-տնտեսական ներդրումների լայն աշխատանքներ, որոնք ինչ խօսք՝ անուղղակիօրէն շրջանցելու են արեւմտա-ԱՄՆ-ական «համաշխարհային» պատժամիջոցները, որոնք խորքում միտւած են Իրանին յաչս աշխարհի՝ մեկուսացւած-շրջափակւած ներկայացնել…:

Յատկանշական մի այլ իրողութիւն է նաեւ այն, որ «Շարժման» անդամ ստւարաթիւ երկրների հետ Իրանն ունի աւելի քան 40 միլիարդ դոլարին համարժէք ոչ-նաւթային առեւտրա-տնտեսական ներդրումային շրջանառութիւն, իսկ առեւտրային տւեալ ծաւալը բազմապատկւում է, յատկապէս այն պարագայում, երբ նկատենք, որ «Շարժման» դիտորդի կարգավիճակ ունեցող երկրների հետ (Չինաստան, Ռուսաստան, Բրազիլիա, Ղազախստան, Արգենտինա, Մեքսիկա, Հոլանդիա, Սերբիա, Ուկրայինա…) եւս Իրանը լայն առեւտրական գործարքներ է մշակում-կնքում: Իսկ այս խորհրդաժողովի ընթացքում պատեհ առիթներ են ստեղծւելու, որպէսզի արդիւնաբերական-տնտեսական փոխյարաբերութիւնների ծաւալն առաւել բարձր ցուցանիշերով օժտւի:

Միւս կողմից նկատի ունենալով միջազգային ու մասնաւորապէս տարածաշրջանային տնտեսական ու աշխարհագրա-քաղաքական ճգնաժամ-մարտահրաւէրների առկայութիւնը եւ այդ գործընթացների օրաւուր վտանգաւոր մասշտաբներ թեւակոխւելը, ուստի՝ «Շարժման» առջեւ ինքնըստինքեան նորովի ու համարժէք դերակատարման հեռանկարներ ուրւագծելու լայն հորիզոն է բացւում:

Այս ուղղութեամբ, ահաւասիկ, Իրանը սոյն համաժողովում, որը որպէս այդպիսին՝ խոշորագոյնն է իր քաղաքական պատմութեան մէջ, մտադիր է բարձրաձայնել տւեալ դերակատարման կարեւորութեան ու անհրաժեշտութեան մասին, որով, ինչպէս հէնց երէկ մեկնարկային ելոյթում յայտարարեց ԱԳ նախարարը՝ «Շարժումը պէտք է լրացնի այն անարդարանալի բացը, որը ցաւօք, այսօր արեւմտեան մեծապետական ուժերի քմահաճոյքի պատճառով՝ առգոյ է ՄԱԿ-ում եւ Անվտանգութեան խորհրդում»:

Իսկ այդ դերակատարումը, ըստ ԱԳ նախարարի, անհրաժեշտութիւն է՝ միջազգային ներկայիս բարդ յարաբերութիւններում ներգործունութեամբ հանդէս գալու համար:

Համաժողովը հիւրընկալող եւ «Շարժման» գալիք եռամեան նախագահող Իրանը, սակայն, նոր ու հիմնաւոր առաջարկներ է ներկայացնելու գագաթաժողովին, զորօրինակ՝

1- Անդամ երկրների միջեւ միջազգային բանկային, դրամական ու ֆինանսական համակարգի ստեղծում,

2- Միջազգային խաղաղարար ուժի ստեղծում՝ «Շարժման» անդամ երկրների մասնակցութեամբ,
եւ
3- Համաժողովի հռչակագրում հաստատւած նպատակների իրագործման համար համապատասխան գործադիր ինստիտուտների ստեղծում…:

Ինչեւէ, չմիաւորւած, ոչ-յանձնառուների «Շարժման» 16-րդ համաժողովը, գէթ խօսքերի ու յայտարարութիւնների եւ որ կարեւոր է՝ միջազգային քաղաքական նոր վերիվայրումների առումներով, կարծես թէ մտադիր է ի համեմատ իր նախորդ համաժողովների, աւելիով ներգործօն ու հաշւառելի միաւորի վերածւել՝ աշխարհագրա-քաղաքական ու տնտեսական օրըստօրէ բարդացւող պայմաններում, որոնք ինչ խօսք՝ շարունակւելու դէպքում աւելիով են առեղծւածային ու անկանխատեսելի իրավիճակների առջեւ կանգնեցնելու միջազգային եւ ինչու ոչ՝ համաշխարհային ընտանիքին:

«Ալիք» օրաթերթի գլխաւոր
խմբագիր Դերենիկ Մելիքեան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում