ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը մեր հարցին,թե որքանով է հավանական, որ կոալիցիան միասնական ցուցակով մասնակցի ԱԺ ընտրություններին, նշեց, թե դա ցույց կտա ժամանակը:
Իսկ մինչ այդ, նա իշխանություններին խորհուրդ տվեց լուծարվել եւ միավորվել «Կոալիցիա» կուսակցություն անվամբ:
«Շատ ավելի ազնիվ, շիտակ կլիներ, եթե իրենց առաջատար համարող կուսակցությունները այս հայտարարությունից հետո ինքնալուծարվեին ու միավորվեին, հասարակությանն ասեին, որ այս տարիների ընթացքում իրենք փոշիացրել են ժողովրդի ձայները, մինչդեռ՝ իրենք նույն ուժն են: Ասեմ, որ մենք հենց այդպես էլ ընկալում ենք այդ «Կոալիցիային» , մի կողմ ենք դրել նրանց տարբեր անունները եւ հիմա կա «Կոալիցիա» անունով կուսակցություն»,- նշեց Սաֆարյանը:
Վերջինս չգիտի՝ ինչպիսի բեկորներ կմնան «Կոալիցիա» կուսակցությունից՝ այս կամ այն ֆորսմաժորային իրադարձության կամ զարգացման արդյունքում: