Արթուր Աբրահամի հետ կայացած մենամարտից հետո Ռոբերտ Շտիգլիցին շտապ բժշկական օգնություն է պահանջվել, այդ իսկ պատճառով բռնցքամարտիկը բաց է թողել հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսը:
Հիշեցնենք, որ մենամարտը կայացել է օգոստոսի 25-ին Բեռլինի O2 World արենայում, և ավարտվել է Աբրահամի` 116-112, 116-112, 115-113 հաշվով տարած հաղթանակով: Այդպիսով` մեր հայրենակիցը նվաճեց երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Ռոբերտը ձախ աչքի շրջանում մաշկի ամբողջականության խախտում է ստացել, ինչպես նաև 2 պատռված վերք` աջ աչքի տակ»,- հայտարարել է Շտիգլիցի պրոմոութերական ընկերության մամլո խոսնակ Քրիստոֆեր Խավերկամպը: