Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»

Սեփական կառավարությանը քննարդատելը ամենամեծ հայրենասիրությունն է. Յովանովիչ

Այսօր Ամերիկյան համալսարանում ներկայացվել է «Քաղաքացիական հասարակության ինդեքս. Հայաստան» զեկույցը: Շնորհանդեսին ներկա էին հետազոտությունը անցկացրած պետական և հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես նաև ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:

«Քաունթերփարթ ինթերնեշնլ»-ի փոխնախագահ Ալեք Սարդարի խոսքով, քաղաքացիական հասարակության ինդեքսը` CIVICUS կազմակերպության կողմից թույլատրվող ազգային կազմակերպությունների հետազոտական գործիքն է, որը Հայաստանում արդեն երկրորդ անգամ է իրականացվում. այս անգամ քաղաքացիական հասարակության ինդեքսն ուսումնասիրել է ոչ միայն ՀԿ սեկտորի, այլ նաև քաղաքացիական հասարակության իրավիճակը, դրա ուժեղ և թույլ կողմերը`փորձելով հասկանալ` ինչպես կարելի է բարելավել քաղաքացիական հասարակության իրավիճակը օրենսդրորեն և մշակութաբանորեն:

«Հայաստանում քաղաքացիական հասարակությունը զարգացման փուլում է, ունի շատ մեծ մարտահրավերներ, բացի այդ, ինքը` ՀԿ դաշտը, վերադասավորման, վերաիմաստավորման խնդիր ունի»,-ասաց Ալեք Սարդարը:

ԱՄՆ դեսպան Յովանովիչի խոսքով, պետք է գիտակցել, որ շատ կարևոր է քաղաքացիական հասարակության ձևավորումը երկրի ժողովրդավարացման համար: «Սեփական կառավարությանը քննադատելը ամենամեծ հայրենասիրությունն է»,- իր խոսքում շեշտեց դեսպանը:

Անդրադառնալով բուն զեկույցին` Յովանովիչն ասաց, որ դրա հրապարակումը շատ կարևոր է, քանի որ այն իրենից ներկայացնում է ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների, պետական կառույցների կողմից անցկացված լայնածավալ հետզոտությունների արդյունքը:

«Երեկ իր ելույթում պետքարտուղարը ևս կարևորել է և ԱՄՆ-ի աջակցություն է հայտնել քաղաքացիական հասարակության զարգացմանը հատկապես ժողովրդավարության ճանապարհին գտնվող երկրներում, այդ թվում` նաև Հայաստանում»:

Զեկույցի արդյունքները, ըստ Յովանովիչի, ցույց են տալիս, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացմանը խոչընդոտում է այն, որ ՀԿ-ները քիչ թվով անդամներ ունեն.

«Սա ազդում է կազմակերպության արդյունավետության վրա: Նրանք խոսում են հասարակության անունից, ուստի պետք է իրոք ներկայացնեն հասարակության մեծ մասի կարծիքը»:

ԵԱՀԿ դեսպան Սերգեյ Կապինոսը ևս ողջունեց զեկույցի հրապարակումը և հույս հայտնեց, որ այն ոչ միայն ուշադրության կարժանանա, այլև կօգտագործվի քաղաքացիական հասարակության զարգացման համար:

«ԵԱՀԿ-ն անվտանգություն ապահովող կազմակերպություն է և գործում է ոչ միայն ռազմական անվտանգության ոլորտում, այլև հասարակական գործունեության անվտանգությունը ապահովելու համար, ինչը պակաս կարևոր չէ ժողովրդավարության, քաղաքական կայունության և միջազգային հարաբերությունների համար»,- իր խոսքում մատնանշեց ԵԱՀԿ դեսպանը:

Պարոն Կապինոսի դիտարկմամբ, զեկույցն ունի մեկ կարևոր թերություն, այն չի ընձեռում հնարավորություն համեմատելու տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ինդեքսները.

«Ցավոք, ԱՊՀ երկրների ինդեքսները հասանելի չեն: Այնինչ երկրների ցուցանիշն իմանալը շատ օգտակար կլիներ` համեմատական վերլուծություն անցկացնելու համար: Իսկ համեմատությունը կտար շատ հարցերի պատասխանները, ինչպես օրինակ, ինչո՞ւ որոշ երկրներում կան ՀԿ-ների գործունեության սահմանափակումներ, ինչո՞ւ որոշ երկրներում ՀԿ-ները բարձր վարկանիշ ունեն, որոշ երկրներում` ոչ, և այլն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում