Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Վրաստան. պայքար ժողովրդագրական ճգնաժամի դեմ

Այս ամիս Վրաստանի կառավարական պաշտոնյաները և ժողովրդագրական հարցերով փորձագետները հայտարարել են, որ հաջորդ 40 տարիների ընթացքում երկրի բնակչությունը կարող է կրկնակի կրճատվել, եթե համապատասխան քայլեր չձեռնարկվեն ծնելիության մակարդակի աճի ուղղությամբ:

Փետրվարի 11-ին խորհրդարանին ուղղված ամենամյա ելույթում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2015 թվականի համար երկրի բնակչության թվաքանակի թիրախային ցուցանիշ սահմանեց 5 միլիոնը:

Պաշտոնական տվյալների համաձայն`անցյալ տարի Վրաստանի բնակչությունը կազմել է 4,4 միլիոն, ինչը մեկ միլիոնով զիջում է խորհրդային տարիներին` 1989-ին անցկացված վերջին մարդահամարի ցուցանիշին: Փորձագետների խոսքերով, բնակչության թվաքանակի նշանակալի անկում է տեղի ունեցել` նույնիսկ հաշվի չառնելով Աբխազիայի և Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողության կորստի փաստը:

Թբիլիսիի Իլյա Ճավճավաձեի անվան պետական համալսարանի Ժողովրդագրության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Ավթանդիլ Սուլաբերիձեն նշում է, որ Վրաստանում մահացության մակարդակը բարձր է, կյանքի միջին տևողությունը` կարճ, ծնելիության մակարդակը` ցածր, իսկ բնակչության քանակը կրճատվում է միգրացիայի պատճառով:

Սուլաբերիձեի հաշվարկներով` վերջին տարիներին Վրաստանից 1,5 միլիոն մարդ է հեռացել, և միայն 300 000 են եկել երկիր, ինչի արդյունքում բնակչության իրական թիվը ներկայում կազմում է շուրջ 3,9 միլիոն:

Փորձագետները նշում են, որ վերջին 20 տարիների ընթացքում Վրաստանում ծնելիության մակարդակը մշտապես ցածր է եղել, և երկրի շատ հատվածներում շարունակում է զիջել մահացության ցուցանիշին:

Տնտեսական փորձագետներն, իրենց հերթին, նախազգուշացնում են, որ բնակչության թվաքանակի կրճատումը կարող է խոչընդոտել տնտեսական աճին և զարգացմանը հետագայում: Մինչդեռ իշխանությունները նշում են, որ ընթացիկ տնտեսական մեծ նախագծերը նշանակալի մարդկային ռեսուրսներ կպահանջեն:
Վերջին տարիների հիմնական միտումներից մեկը աշխատանքային տարիքի անձանց արտագաղթն է, ովքեր ավելի լավ կյանքի ակնկալիքով հեռանում են երկրից: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն` երկրում գործազրկության մակարդակը կազմում է 16,9 տոկոս, սակայն անկախ փորձագետների գնահատմամբ` այս ցուցանիշն իրականում ավելի բարձր է:

Չնայած ամուսնությունների քանակի աճին` ընտանիքներից շատերն ընդամենը մեկ երեխա ունեն, և այստեղ տնտեսական գործոններն ունեն իրենց դերը:
«Շատ կուզենայի երկրորդ երեխան ունենալ, բայց միայն ամուսինս է աշխատում, դժվարությամբ ենք ծայրը ծայրին հասցնում: Քչերն են կարող իրենց թույլ տալ շատ երեխաներ ունենալ», – ասում է Թբիլիսիի 37-ամյա բնակչուհի Մարինա Մայսուրաձեն:

Իսկ ժողովրդագրական հարցերով փորձագետ Անձոր Թոթաձեն բնակչության թվաքանակի անկման պատճառը տեսնում է արական սեռի ծնունդներին նախապատվությունը տալու մեջ:

«Վրաստանում, ինչպես կովկասյան մյուս երկրներում, ընդունված է տղա երեխաներին պաշտամունքի առարկա դարձնելը, այսպիսով, արհեստական վիժումների [աբորտների] մեծ մասի պատճառը հիմնականում երեխայի ոչ ցանկալի սեռն է», – նշում է նա:

Թոթաձեի խոսքերով, 1995-2004 թվականների ընթացքում ծնված աղջիկ երեխաների թիվը կրկնակի զիջում էր 1980-1989 ժամանակահատվածում գրանցված ցուցանիշներին, մինչդեռ բնակչության ընդհանուր թվաքանակի ցուցանիշները համարյա համընկնում էին:

Փորձագետը նշում է, որ հավասարակշռության նման խախտման, այսինքն` պոտենցիալ մայրերի թվի կրճատման հետևանքով բնակչության թվաքանակի անկումը կշարունակվի:

Թոթաձեն կարծում է, որ ժողովրդագրական պատկերը կարելի է բարելավել, եթե կառավարությունը նպաստի ծնելիության աճին` բազմանդամ ընտանիքներին և հղի կանանց նպաստներ վճարելու և օգնություն տրամադրելու միջոցով: Ներկայում պետությունը հոգում է ծննդաբերության հետ կապված ծախսերի մի մասը, իսկ բազմանդամ ընտանիքներին նպաստներ չեն վճարում:
Անցյալ ամիս Վրաստանի խորհրդարանի առողջապահական և սոցիալական հարցերով հանձնաժողովը հայտարարեց, որ շուտով կսկսի աշխատել բնակչության խնդիրների լուծման ռազմավարության մշակման ուղղությամբ, սակայն [հանձնաժողովի] հետագա նախագծերը դեռևս անհայտ են:

Վրաստանի Ուղղափառ եկեղեցին ևս որոշել է միջամտել խնդրին` հայտարարելով, որ այսուհետ յուրաքանչյուր ընտանիքում ծնված չորրորդ երեխան համարվում է «Կաթողիկոսական գահի պաշտպանը»: 2008 թվականին Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը հանձն առավ անձամբ կնքել ընտանիքում ծնված յուրաքանչյուր երրորդ երեխային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում