Հնչեց գոնգը: Մեկնարկեց 11-րդ ռաունդն ու բռնցքամարտիկները նետվեցին պայքարի: Արթուրը շարունակում էր վստահ կատարել իր մարզչի առաջադրանքը: Ռաունդի ավարտից 40 վայրկյան առաջ Աբրահամը ևս մեկ հարված ընդունեց, բայց եզակի հարվածները ոչինչ չեն տա աշխարհի չեմպիոնին:
12-րդ ռաունդ: Արթուրի` ոտքի կանգնելուն պես ոգևորության ալիք է անցնում 02 արենայով: 12-րդ ռաունդը, ինչպես և ամբողջ մենամարտը, անցավ Արթուրի թելադրած սցենարով: Աբրահամը վստահ էր իր հաղթանակին: Հնչեց գոնգը: Մնչդեռ մրցավարները որոշում էին կայացնում, Արթուրը շնորհավորանքներ էր ընդունում: Ժպտում էր նաև Ուլի Վեգները, ով նույնպես հասկանում էր, որ Արթուրը հաղթել է և վերադարձրել չեմպիոնական գոտին:
Մրցավարների միաձայն որոշմամբ աշխարհի չեմպիոն դարձավ Արթուր Աբրահամը և վերադարձրեց WBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:
2012-08-25 Robert Stieglitz vs Arthur Abraham by sweetboxing2