АPA-ն տեղեկացնում է, որ Վրաստանում ամենաթանկ բջջային կապն է ողջ ԱՊՀ տարածքում, որտեղ խոսակցության մեկ րոպեն արժե 15 ամերիկյան սենթ:
Երկրորդ տեղում է Ղազախստանը` 13 սենթ և Ադրբեջանը երրորդ տեղում է 12 սենթով:
Չորրորդ և հինգերորդ տեղերում Հայաստանն ու Մոլդովան են: Իսկ ամենաէժան բջջային կապը բնակչության համար ապահովում է Ուզբեկստանը, որտեղ մեկ րոպե խոսելու համար պետք է վճարել ընդամենը 2 սենթ: