WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպոն Ռոբերտ Շտիգլիցը հավատում է արդար մրցավարությանը Արթուր Աբրահամի հետ մենամարտում: Նշենք, որ մենամարտի կազմակերպիչն է Sauerland Event պրոմոութերական ընկերությունը, որի հետ համագործակցում է Աբրահամը:
«Գերազանց տրամադրություն ունեմ: Դրական եմ տրամադրված խաղին: Մենամարտում հաղթելու և տիտղոսը պաշտպանելու մտադրություն ունեմ:
Մրցավարության վերաբերյալ կասկածներ կան, սակայն ես վստահում եմ իմ մենեջերին: Հանդիպել եմ բոլոր մրցավարներին, նրանք լավ տպավորություն են թողել: Այդ պատճառով էլ չեմ կարծում, թե մրցավարությունն արդար չի լինի»,- Boxingscene-ը մեջբերում է Շտիգլիցի խոսքերը: