«Հակառակը պնդող հրապարակումները պարզապես հեռու են իրականությունից»:
«Նախագահ Մեդվեդեւը չի մասնակցել Ալիեւի արձանի բացմանը, և հակառակը պնդող հրապարակումները պարզապես հեռու են իրականությունից»,- ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին,թե արդյո՞ք Մեդվեդեւը Ալիեւի հետ մասնակցել է Աստրախանում Հեյդար Ալիեւի արձանի բացմանը։