Այսօր Բեռլինում կկայանա մեր հայրենակից Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը` WBO վարկածով երկրորդ քաշային կարգում չեմպիոնական գոտու համար:
Երկու բռնցքամարտիկներն էլ ծնունդով նախկին Խորհրդային Միությունից են. Շտիգլիցը` Ռուսաստանի Եյսկ քաղաքից, իսկ Աբրահամը` Երևանից: Ներկայումս նրանք երկուսն էլ ներկայացնում են Գերմանիան. Շտիգլիցը ներկայացնում է Մագդեբուրգը, իսկ Արթուրը` Բեռլինը:
Արթուրը վերջին անգամ մենամարտել է ընթացիկ տարվա մարտին. Պիտր Վիլչևսկու հետ մենամարտում հայազգի բռնցքամարտիկը նվաճեց WBO վարկածով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Ընդհանուր առմամբ, Արթուրն անցկացրել է 37 մենամարտ` 34 անգամ հաղթանակ տոնել, իսկ 3 պարտությունները կրել է միավորների ցուցանիշով:
Շտիգլիցի հետ մենամարտում ֆավորիտ է համարվում Աբրահամը: Մեր հայրենակիցն ավելի հզոր է և ավելի լավ է նախապատրաստված: Մասնագետների կարծիքով` մենամարտը կընթանա Արթուրի առավելությամբ: Ենթադրվում է, որ Արթուրը հաղթանակ կտանի` նոկաուտի ենթարկելով մրցակցին:
«Սովորաբար, մենք շատ չենք խոսում մենամարտից առաջ: Գործողությունները ռինգում խոսքերից բարձր են: Այսօր ռինգում ես կտամ բոլոր հարցերի պատասխանները: Ես կստանամ ամեն ինչ կամ ոչինչ: Կարող եք վստահ լինել, տիտղոսը մնալու է Բեռլինում»,- ասել է Արթուրը:
Всего на счет«