Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդը առաջիկայում կգումարի իր առաջին նիստը: Այս մասին Trend-ին տեղեկացրել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըջը:
«Ներկայումս ընթանում են նիստի նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Քըլըջը:
Հայտնի է, որ նիստը կայանալու է Բաքվում, իսկ Թուրքիայից այդ նպատակով ժամանելու է ներկայացուցչական պատվիրակություն` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության բարձրագույն խորհուրդը ստեղծվել է անցած տարվա աշնանը Ստամբուլում ստորագրված համաձայնության հիման վրա: