Trend-ը տեղեկացնում է, որ Վրաստանի հատուկ օպերատիվ դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են Գերմանիայից մեքենաներ ներկրող և հարևան երկրներում վերավաճառող հանցավոր մի խմբի անդամներին:
Պարզվել է, որ հանցագործները մեքենաները Վրաստան ներկրելուց հետո քչացրել են դրանց վազքերի ցուցանիշները, ինչի արդյունքում զգալիորեն ավելացել են գները:
Առանձին դեպքերում հին մեքենաները հնարավոր է եղել վաճառել կրկնակի թանկ գներով: Նշվում է, որ նման մեքենաներ հիմնականում գնել են Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ:
Հետաքննությունը շարունակվում է, և չի բացառվում, որ գործով ներգրավվեն նոր մեղադրյալներ: