Ադրբեջանի ռազմավարական արտարժութային պաշարները կազմում են $26,5մլրդ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը: «Տարվա սկզբից դրանք աճել են 29,9%-ով կամ $6,1 միլիարդով», – ավելացրել է նա:
Արտարժութային ռազմավարական պաշարը ձեւավորվում է Ադրբեջանի կենտրոնական բանկի, Պետական նավթային հիմնադրամի եւ պետական դեպոզիտային պահուստների հանրագումարից: