Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

Սոչիում ամեն ինչ արվելու է Սերժ Սարգսյանից «մի բան պոկելու» համար

«Առաջին լրատվականի»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը


– Անցյալ շաբաթ Հայաստան էր եկել Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ-պետքարտուղար Գրիգորի Կարասինը: Ձեր գնահատմամբ, ո՞րն էր Կարասինի այցի հիմնական նպատակը, և որո՞նք էին հիմնական հարցերը, որոնց պատասխանը նա ցանկանում էր ստանալ հայաստանյան իշխանություններից:


– Հարցերը երեքն էին` ղարաբաղյան հարցում հնարավո՞ր է հասնել ինչ-որ մի փոփոխության, դրա համար կա՞ քաղաքական կամք իշխող կոալիցիայի և քաղաքական ուժերի միջև, ունի՞ իշխանությունը հեղինակություն այդ ամենն անելու համար, թե ոչ: Իմ կարծիքով, Կարասինը հասկացավ, որ այս իշխանությունները խաղ են տանում, և նույնիսկ եթե ուզում են այս հարցում փոփոխության հասնել, ապա դա անելու հեղինակություն և հնարավորություն չունեն, որովհետև նման բախտորոշ հարցեր լուծելու համար իշխանությունը ոչ թե պիտի բոլորին պառկեցնի գետնին, քանզի ժամանակը ցույց տվեց, որ վերջիններս ոտքի են կանգնում: Պարզվեց, որ քաղաքական կամքը կամ պառկեցնելու ունակությունը բավարար չեն նման բախտորոշ գործողություններ իրականացնելու համար, մնում է միայն մեկ բան` իշխանությունը ժողովրդի մեջ պիտի ունենա իշխանություն: Այդ հեղինակությունը այս իշխանությունը հազար տարի էլ աշխատի ձեռք բերել չի կարող: Այդքանը տեսնելով` Կարասինը գնաց և նրանից հետո գալու են ամերիկացիները, որովհետև քաղաքականությունը համաձայնեցված է: Իմ կարծիքով, Կարասինը Հայաստանից գնաց և ասեց, որ այս երկրից սպասելիքներ պետք չէ ունենալ, որովհետև այդ հարթության մեջ որևէ հարց չի կարող լուծվել:


– Պարոն Կարապետյան, կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը հասկանալով, որ այլևս չի կարող միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հարցի կարգավորման գործում, իր ակտիվ դերակատարությունը զիջում է Միացյալ Նահանգներին, և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի սպասվելիք այցելությունը Հայաստան հենց դրա վկայությունն է:


– Սթեյնբերգի այցը ռուսականի շարունակությունն է, քանզի Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այդ հարցերում դեռ միասին են: Իհարկե, կա ներքին մրցակցություն, բայց ղարաբաղյան հարցում միասին են, և երկուսն էլ հասկանում են, որ պատերազմական որևէ գործողություն Անդրկովկասում քանի դեռ լուծված չէ Պարսկաստանի խնդիրը, կարող է բերել աղետալի հետևանքների: Բաքուն լիովին հասկանում է, որ իր մոտ շարունակում է իսլամիզացիայի պրոցեսը, և Ալիևի կլանը այդ պատճառով այսօր գործում է: ՆԱՏՕ-ի ներկայացուցչի Մոսկվա կատարած այցից հետո միասնականությունը վերականգնվեց, և ԱՄՆ-ի ու Ռուսաստանի քաղաքականությունը փոխհամաձայնեցված է: Ռուսները եկան տեսան չի ստացվում, ամերիկացիներին ասեցին, որ այս իշխանությունը ձերն է: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանը ռուսական խաղի մեջ է, բայց ինքը զուտ ամերիկյան դեմոկրատական կուսակցությանն է ավելի մոտ կանգնած` ռուսական ազդեցությունը երևում է, բայց ոչ հստակ: Իսկ ահա Քոչարյանի առումով Ռուսաստանի և Պուտինի ազդեցությունը հստակ է: Այդ իսկ պատճառով, Կարասինի այցից հետո Ռուսաստանը Միացյալ Նահանգներին հստակ ասեց, որ դուք եք տերը` եկեք տեսեք, ինչ եք անում այս երկրում:


– Իսկ այս պարագայում ի՞նչ է սպասվում Սոչիում Մեդվեդև-Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ:


– Ես կարծում եմ` Սոչին հանգուցալուծման կետերից մեկն է լինելու: Հնարավոր է` Սոչիի հանդիպումը դեռ ոչ մի բան չտա կարգավորմանը, ինչպես Աստանայում եղավ: Աստանայում բոլորը հասկացան, որ սկզբունքները, որոնք դրված են, հարցը չեն լուծում: Ամենայն հավանականությամբ, այժմ ռուսները սկսելու են միջնորդել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը վերսկսելու համար: Այժմ դերերը փոխվել են` ԱՄՆ-ն հայ-թուրքականը տալիս է Ռուսաստանին, իր ձեռքը վերցնում ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Դա նոր բան չի, դա սկսվել է 1990 թվականից: Այժմ սկսվում է խռովությունների ժամանակը, և թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ալիևի իշխանությունները դրված են հարցականի տակ, և Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ուզում են այժմ Սերժ Սարգսյանից մի բան պոկել` պարտադրել, որ իր խոստացածներից մի բան անի, քանի որ երկրում էլ իրավիճակը լարված է: Աստանայից հետո դադար էր, քանզի սպասում էին, բայց այժմ, տեսնելով որ վիճակը գնում է դեպի հեղափոխություն և նոր իշխանություն է գալու, գերտերությունները ցանկանում են հներին գոնե մի փաստաթուղթ պարտադրեն, որպեսզի նորերի դիմաց հենց դա դնեն:


– Այսինքն` Սոչիում ամեն ինչ արվելու է Սերժ Սարգսյանից «մի բան պոկելու» համար:


– Սոչին լինելու է հանգուցալուծում, քանզի Սերժ Սարգսյանը որևէ բան տալ չի կարող, որովհետև ինչ էլ պոկեն` հայ ժողովուրդն այդ թղթի հետևից չի գնալու, բայց այդ թուղթը դնելու են նոր իշխանությունների դիմաց: Սակայն հեղինակություն ունեցող իշխանությունը կարող է նորից սկսել այդ պրոցեսները, քանզի թե՛ հայ-թուրքական, թե՛ ղարաբաղյան հարցերը պետք է լուծվեն, հակառակ դեպքում պատերազմ կլինի:


– Պարոն Կարապետյան, եթե Սոչիում որևէ փաստաթուղթ ստորագրվի, Հայաստանում հեղափոխությունը հավանական համարո՞ւմ եք:


– Եթե կտրուկ քայլեր լինեն Սոչիում, ապա դա կմոտեցնի հեղափոխությունը: Բայց պետք է նշեմ, որ եթե կյանքի որակը էլ ավելի վատացավ, ժողովուրդն այլևս ոչ մի հարց հաշվի չի առնելու` ո՛չ ՀԱԿ, ո՛չ Ղարաբաղ, դա է ցույց տալիս բոլոր հեղափոխությունների սկզբունքը: Կարծում եմ` հեղափոխությունը կախված է նրանից, թե այս գործընթացներն ինչքան կարագանան, դրանք օբյեկտիվ անհրաժեշտություն են և լինելու են: Սուբյեկտիվ խնդիր է ընդդիմությունը. եթե Սերժ Սարգսյանը արհեստականորեն ակտիվացնի ինչ-որ ընդդիմության, ապա խռովությունները կլինեն արհեստական, որպեսզի նա պատճառաբանի, թե չի կարող որևէ փաստաթուղթ ստորագրել: Ես վախ ունեմ, որ այդ արհեստական պրոցեսը չավարտվի արյունահեղությամբ, ամեն ինչ լինի մտացածին սցենարով: Եվ որպեսզի դա չլինի, ընդդիմությանն անհրաժեշտ է ավելի շատ քաղաքական կուսակցությունների ընդգրկումը. կգա պահը, երբ պետք կլինի միասին շարժվել, և կշարժվենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում