Բելգիայի Գրան պրին յուրահատուկ կդառնա Mercedes թիմի համար: Այն կլինի Միխայել Շումախերի մարզական կարիերայի 300-րդ ավտոարշավը: Վերջինս կկայանա մրցուղում, որում գերմանացին 1991 թվականին անցկացրել է իր մեկնարկային ելույթը «Ֆորմուլա-1»-ի մրցաշարում:
«Սպայի մրցուղին ես գիտեմ, ինչպես իմ ննջարանը, և այն համարում եմ լավագույնն աշխարհում: Իմ մարզական կարիերայի կարևորագույն բազմաթիվ իրադարձություններ տեղի են ունեցել այդ մրցուղում. առաջին ավտոարշավը, առաջին հաղթանակը, առաջին տիտղոսը: Զարմանալի չէ, որ իմ 300-րդ ավտոարշավը կկայանա Սպայում, այժմ պետք է ճիշտ նշել հոբելյանը:
Հպարտ եմ լինել «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ երկրորդ ավտոարշավորդը, ով կարողացել է նման ցուցանիշ գրանցել: Ամեն ինչ կանեմ առաջիկա ավտոարշավը լավ անցկացնելու համար»,- նշել է Շումախերը: