Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Հայաստանի տնտեսության պերճանքն ու թշվառությունը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, օրերս իր բլոգում անդրադառնալով հայաստանյան բիզնեսի՝ դեպի Վրաստան հեռանալու մասին թեմային, հայտարարել էր, որ խոսքը ոչ թե այստեղ բիզնեսը փակելու և հեռանալու, այլ պարզապես դեպի Վրաստան ընդլայնվելու մասին է: Պարզ է, որ Տիգրան Սարգսյանն այդպիսով փորձում էր թե՛ հակադարձել այն քննադատությանը, ըստ որի՝ Հայաստանի տնտեսական վատ քաղաքականության հետևանքով բիզնեսը հեռանում է հարևան Վրաստան, թե՛ միևնույն ժամանակ ցույց տալ, որ Հայաստանում բիզնեսն այնքան ուժեղ է, որ արդեն նույնիսկ ընդլայնվում է հարևան երկրում: Իրականում, սակայն, վարչապետի անդրադարձը ընդամենը հարցը շեղելու պարզունակ մի քայլ է, և ահա թե ինչու: Լավ, մի պահ ենթադրենք, որ խոսքն իսկապես ոչ թե Հայաստանում բիզնեսը փակելու և հեռանալու, այլ ուղղակի Վրաստանում էլ ներդրումներ կատարելու մասին է: Շատ պարզ մի հարց է առաջանում` իսկ ինչո՞ւ այն մարդիկ, ովքեր Վրաստանում են ներդրում անում, չեն ուզում այդ ներդրումն անել Հայաստանում: Այսինքն՝ կոպիտ ասած` ինչու հայաստանյան բիզնեսը ընդլայնվում է ոչ թե Հայաստանում, այլ Վրաստան է գնում: Ինչ խոսք, որքան Վրաստանի տնտեսության մեջ մեծ լինի հայաստանյան կապիտալ ներդրումների ծավալը, այնքան այդ հանգամանքը կարող է Վրաստանի հետ Հայաստանի հարաբերության հարցում ռազմավարական գործոն, կռվան լինել մեր երկրի ձեռքին: Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեր երկիրն ինքը տնտեսական առումով լինի բավականին կայացած և զարգացող, կապիտալով հագեցվածության առումով՝ բավականին ապահով:

Մինչդեռ այսօր Հայաստանի տնտեսությունն ինքը ունի ներդրումների շատ մեծ կարիք, ունի աշխատատեղերի ստեղծման, բնակչության համար լրացուցիչ եկամուտների ապահովման կենսական անհրաժեշտություն: Բացի այդ, հայաստանյան տնտեսությունն ունի նորարարական ներդրումների, որակական նոր աստիճանի բարձրանալու կենսական անհրաժեշտություն, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսությունն այսօր զուտ թվաբանական, զուտ վիճակագրական ծավալներով հեռանկարային առումով անմրցունակ է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի համեմատ: Հայաստանի տնտեսության շանսը նորարարական, որակական աճի միտված ներդրումներն են: Ահա այդ` տնտեսության, և ընդհանրապես պետական օրգանիզմի համար վճռորոշ, ռազմավարական նշանակություն խնդիրների և անհրաժեշտությունների պայմաններում, Հայաստանում բիզնեսը փակելուն և Վրաստան գնալուն հավասարազոր է այն, որ հայաստանյան ներդրողները գերադասում են ոչ թե այստեղ, այլ Վրաստանում ընդլայնվել: Իհարկե, այս խնդիրն ունի նաև բավականին լուրջ մեկ այլ կողմ: Հայաստանի տնտեսությունն ուզուրպացրած օլիգարխիան այլևս որևէ շահագրգռություն չունի ընդլայնվել այստեղ, տեխնոլոգիական առաջընթացին միտված նոր ներդրումներ անել: Դրանց կարիքը լինում է իրական մրցակցային տնտեսություններում: Իսկ Հայաստանում նրանք մրցակիցներ չունեն, այլ ունեն քվոտավորված տիրույթներ, որոնք իշխանության երաշխավորած մենաշնորհների միջոցով, առանց ավելորդ ներդրումների էլ ապահովում են գերշահույթներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում