Վրաստանում էլեկտրամատակարար ընկերության երկու աշխատակից է զոհվել,- հաղորդում է МИР հեռուստաընկերությունը:
Լագոդախիի մարզում նրանք ձյան առատ տեղումների և ձնաբքերի հետևանքով վնասված բարձրավոլտ էլեկտրալարերի վերականգնման աշխատանքներ են իրականացրել: Պարզվել է, որ լարերը անջատված չեն եղել էլեկտրասնուցումից:
Ներկայումս Վրաստանում ավելի քան 20 գյուղ մնում է արտաքին աշխարհից կտրված, իսկ ավելի քան 20 հազար մարդ մնացել է առանց էներգամատակարարման: Էներգետիկները նախատեսում են մինչ օրվա ավարտը վերականգնել էներգամատակարարումը: