Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ ստեղծվում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն,- տեղեկացնում է GHN-ը:
Վարչապետը տեղեկացրել է, որ ներկայիս բնապահպանության նախարարությունից անջատվում է բնական պաշարների հաշվառման և լիցենզավորման ծառայությունը և միավորվում է էներգետիկայի նախարարությանը: Միաժամանակ ավելացվում են բնապահպանության նախարարության լիազորությունները, հատկապես՝ վերահսկողության բնագավառում:
«Բնապահպանության նախարարության գործունեությունը կենտրոնացված է լինելու վերահսկողության վրա: Իսկ հաշվառման և լիցենզավորման գործունեությունն իրականացնելու է նոր ստեղծվող նախարարությունը, որը նաև համակարգելու է էներգետիկ քաղաքականությունը»,- հայտարարել է Գիլաուրին: