«ԱՄՆ պետքարտուղարի միանգամից 2 տեղակալների այցը տարածաշրջան մարտի 5-ին նախատեսված՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից առաջ լուրջ ուշադրության է արժանի»,- APA-ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի քաղաքական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Մուբարիզ Ահմեդօղլուն:
Նրա կարծիքով, բարձրաստիճան պաշտոնյաներին Կովկաս ուղարկելով, Վաշինգտոնը փորձում է հասկանալ, թե ինչքան են թուլացել Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, և ինչպես օգտագործել Հայաստանին Ռուսաստանի դեմ:
Աննախադեպ այցի մեկ այլ փաստ է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից Նովրուզի տոնակատարությունների կապակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Թեհրան հրավիրելը:
«ԱՄՆ-ը միշտ բացասաբար է արձագանքել տարածաշրջանային հարցերին իրանական միջամտությանը: Նույնն է նաև Ռուսաստանի դիրքորոշումը, և իրանական միջամտությամբ հարցի որևէ առաջընթացն ուղղակի խայտառակություն կլինի ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար»,- հայտարարել է Ահմեդօղլուն: