Այսօր արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանից փորձեցինք ճշտել՝ այս պահի դրությամբ փակ ճանապարհներ դեռևս կա՞ն, թե՞ ոչ։ Ի պատասխան վարչության պետը արձագանքեց. «Հիմա Կապանի, Գորիսի ճանապարհին լիքը մեքենաներ իրար խփած կանգնած են, ես էլ՝ մեջները»։ Իսկ հավելյալ տեղեկությունների համար առաջարկեց դիմել այլ հասցեով։