Փետրվարի 22-24-ը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունենալու ՎՈՒԱՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողով:
ПИК Հեռուստաընկերության տեղեկություններով, քննարկվելու են կազմակերպության շրջանակներում առկա համագործակցությանը վերաբերվող հարցեր:
Կազմակերպության գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին վերջերս տեղեկացրել էր, որ այս նիստի ընթացքում ընտրվելու է կազմակերպության նոր ղեկավարը: