«Ռեդ Բուլ»-ի ավտոարշավորդ Սեբաստյան Ֆետելը վստահ է, որ մրցաշրջանի երկրորդ կեսում նա կկարողանա կրճատել անհատական հաշվարկի առաջատար Ֆերնանդո Ալոնսոյից ունեցած միավորների տարբերությունը:
«Կարծում եմ, որ Ալոնսոն հիանալի դիրքում է, սակայն առջևում բազմաթիվ ավտոարշավներ կան: Ընթացիկ առաջնությունն ավելի շատ հնարավորություններ է տալիս բաց թողածը լրացնելու համար: Համոզված եմ, որ կարճ ժամանակում կկարողանամ կրճատել միավորների տարբերությունը:
Մենք կանենք հնարավոր ամեն ինչ մրցաշրջանի ավարտին հաղթանակի հասնելու համար»,- Ֆետելի խոսքերը մեջբերում է Pitpass-ը: