Բռնցքամարտի WBC վարկածով աշխարհի գերծանրքաշային չեմպիոն Վիտալի Կլիչկոն Մանուել Չարի հետ բռնցքամարտի հանդիպումից առաջ շախմատ խաղաց գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի հետ: Ուկրաինացի բռնցքամարտիկի ու ռուս շախմատիստի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:
«Այն բանից հետո, երբ Կրամնիկն ինձ շախ հայտարարեց, առաջարկեց ոչ-ոքի արդյունք, ես էլ համաձայնեցի»,- Segodnya.ua-ն փոխանցում է Կլիչկոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ Կլիչկոն Չարի հետ կհանդիպի սեպտեմբերի 8-ին: