Tuesday, 23 04 2024
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը

Մեր իրավական դաշտը բարենպաստ է ազգային փոքրամասնությունների համար

ՀՀ իրավական դաշտը թեև բավականին նպաստավոր է ազգային փոքրամասնությունների մամուլի օրգանների զարգացման համար, վերջիններս այնքան էլ նախանձախնդիր չեն իրենց իրավունքները օգտագործելու առումով:
Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին մամուլի ոլորտում ընձեռված հնարավորություններն ավելի լավ պատկերացնելու և նրանց խնդիրներն էլ դրանցում տեսնելու համար ներկայացնենք ՀՀ-ում նրանց իրավունքների պաշտպանությունը երաշխավորող իրավական դաշտն ու նրանց համար մինչ այժմ ձեռնարկված միջոցառումները:

ՀՀ-ում լրատվական միջոցների մատչելիությանն է վերաբերում «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ նոր օրենքը, որը փոխարինել է «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» 1991 թ. հոկտեմբերի 8-ի օրենքին, խստորեն սահմանափակել է զանգվածային լրատվության միջոցներ ստեղծելու առնչությամբ պետության կողմից ներկայացվող պահանջները։ Մասնավորապես, լրատվության միջոցները թողարկվում և տարածվում են առանց նախնական կամ ընթացիկ պետական գրանցման, լիցենզավորման, պետական կամ որևէ այլ մարմնում հայտարարագրման կամ որևէ մարմնի ծանուցման: Բացառություն են կազմում հեռուստառադիոհեռարձակման ձևով լրատվության միջոցները, որոնք դրա համար պարտավոր են լիցենզիա ստանալ` հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան։ Նոր օրենքով արգելվում են գրաքննությունը, ինչպես նաև ցանկացած, այդ թվում` այլ երկրներում թողարկված և տարածված լրատվամիջոցներից օգտվելու` անձի իրավունքի սահմանափակումները: Օրենքը որևէ պարտադիր պահանջ չի դնում լրատվության միջոցի լեզվի վերաբերյալ, ինչն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում լրատվության միջոցին` լրատվությունն իր ընտրած լեզվով տարածելու առումով։

Լրատվության ոլորտը կարգավորվում է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի` ՀՀ տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, որոնց թվում են ազգային փոքրամասնությունների լեզուներով հեռարձակվող հաղորդումները: Ի դեպ, նշված օրենքի 28-րդ հոդվածով Հանրային հեռուստառադիոընկերությունը պարտավոր է հեռուստառադիոլսարանին մատուցել այնպիսի հաղորդաշարեր և հաղորդումների տեսակներ, որոնցում հաշվի են առնվում Հայաստանի տարբեր տարածաշրջանների, ազգային փոքրամասնությունների, հասարակության տարբեր շերտերի ու սոցիալական խմբերի շահերը:

Սակայն պետք է նաև նշել, որ որքան էլ ազգային փոքրամասնությունների համար զանգվածային լրատվության միջոցների մատչելիության առումով օրենսդրությունը որոշակիորեն բարենպաստ դաշտ է ստեղծում, գործնականում, հատկապես էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոցների առումով, վիճակը բավարար չէ։ Հանրային հեռուստատեսությամբ շաբաթական մեկ ժամ ազգային փոքրամասնությունների լեզվով օրենսդրությամբ նախատեսված հաղորդումները չեն հեռարձակվում։ Մասնավոր հեռուստաընկերությունները ևս չեն պատրաստում ազգային փոքրամասնությունների լեզվով կամ նրանց մասին հաղորդումներ: Արդարացի լինելու համար նշենք նաև, որ փոքրամասնությունների համայնքները ևս առանձնապես շահագրգռվածություն չեն ցուցաբերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում