Վրաստանի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Աֆղանստանում զոհվել է 1 և վիրավորվել 2 վրացի զինծառայող:
Грузия-online-ի հաղորդմամբ, զոհվածը կապրալ Գիորգի Ավալիանին է: Նա զոհվել է ականի պայթյունից: Նախագահ Սաակաշվիլին արդեն իր ցավակցություն է հայտնել զոհվածի հարազատներին:
Նշենք, որ վրացի զոհված զինվորականների թիվն Աֆղանստանում հասավ 6-ի: Անցած տարվա աշնանը զոհվել էր միանգամից 5 զինծառայող: Իսկ, ընդհանուր առմամբ, Աֆղանստանի խաղաղարար առաքելությանը մասնակցում է վրացական 900 հոգանոց զորակազմ: