ԱԺ բրիֆինգների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ վերջերս «YouTube»-ում տեղադրված հայտնի տեսանյութին, որտեղ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայ երիտասարդի հետ զրուցելիս ասում է, թե հայ-թուրքական գործընթացի ժամանակ Սերժ Սարգսյանը զանգահարել է իրեն՝ խնդրելով հետաձգել Ցեղասպանության բանաձևի ընդունումը։ «Ինձ խիստ կասկածելի է թվում: Ես հակառակ զանգի մասին տեղեկացված եմ: Չեմ կարծում, որ իրարամերժ երկու զանգ եղած լինի»: Ըստ պարոն Հովհաննիսյանի՝ Սերժ Սագսյանի կողմից առնվազն մեկ անգամ բոլորովին հակառակ առաջարկով` Ցեղասպանություն բառն օգտագործելու վերաբերյալ, զանգ եղել է, եւ դա հաստատ է: