Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия լրատվականը, Վրաստանում անցած գիշեր երկրաշարժ է տեղի ունեցել:
Հաղորդվում է, որ ցնցումների էպիկենտրոնը եղել է Նինոծմինդա քաղաքից 22 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ ուժգնությունը կազմել է 3,2 բալ՝ ըստ Ռիխտերի սանդղակի:
«Այդ տարածքում նման ուժգնության երկրաշարժեր հաճախ են լինում, և ցնցումները դժվար թե ավերածությունների հանգեցնեն»,- գործակալությանը հայտնել են Թբիլիսիի համալսարանի երկրի ուսումնասիրությունների ինստիտուտի գիտաշխատողները: